Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:
«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնեց Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:
«Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- ասաց նա:
Մանուկ Սիմոնյանի եղբայրը նշեց, որ այս պատճառով զերծ է մնացել հայտարարություններ անելուց, բայց եղբոր, հոր և մոր մասին վատ տեղեկությունների տարածումից հետո այլևս չի կարողացել լուռ մնալ:
«Ես՝ Արամ Նորիկի Սիմոնյանս, պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ինչ հարց ունի Մանուկ Սիմոնյանի հետ կապված, ես պատրաստ եմ Մանուկ Սիմոնյանի փոխարեն այդ հարցերին պատասխանել: Ամբողջ համացանցում վատաբանում են իմ եղբորը, իմ ծնողներին: Ես կարող եմ ամեն ինչ հերքել՝ փաստերով և ամեն ինչով»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե Մանուկ Սիմոնյանի կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի վրա կապտուկներ և այտուցներ կան, ինչպես նաև նրան, որ Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը, Արամ Սիմոնյանը նշեց. «Զարուհի Հովհաննիսյանի հայտարարությունը բացարձակ սուտ է, թե Ռուզաննան խոշտանգված է եղել, մարմնական վնասվածքներ ունի: Կինս վերջին օրը իր հետ է եղել ու բացարձակ հետքեր չէր տեսել, մի հատ կետ չի եղել նրա վրա: Ընդհանրապես, ես 100 տոկոսով համոզված եմ, որ Ռուզաննան չի սպանել իմ եղբորը: Հիմա իրենք ամեն ինչ անում են Ռուզաննայի վրա գործ տալու համար, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ աղջիկը իմ եղբորը չի սպանել, նա դրա հետ կապ չունի: Նա չէր կարա սպաներ, նա բարի մարդ էր, իզուր էլ կալանավորել են»:
Ինչ վերաբերում է հոր և մոր հասցեին հնչող վատ տեղեկություններին, Արամ Սիմոնյանը ասաց, որ հայրը՝ Նորիկ Մանուկի Սիմոնյանը, Մեծ հայրենական պատերազմի մասնակից է եղել, 27 շքանշան է ունեցել, իսկ մայր եղել է Արմավիրի մանկական գրադարանի հիմնադիրը:
«Սուտ է, թե հայրս ծեծելով սպանել է մորս: Մայրս վերջին օրերին հորս ձեռքից բռնած մահացել է Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցում: Մենք ընտանիքում հատուկ խնդիր չենք ունեցել, ընդհանուր եղել են՝ սոցիալական բնույթի: Ես շատ եմ խնդրում Մկրտչյաններից, որպեսզի փակեն ինֆորմացիոն պարկի բերանը, մանավանդ հորս ու մորս, հակառակ դեպքում ստիպված կլինեմ բացել այն ինֆորմացիան, որը կոդավորված ձևով տեղադրված է եղել իմ եղբոր համակարգչի մեջ: Ես չեմ ուզում ոչ իմ, ոչ էլ հատկապես իրենց արժանիքները վնասել, դա սիրուն չի»,- նշեց Արամ Սիմոնյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47