Նախագահ Դոնալդ Թրամփն օրերս անդրադարձել է ԱՄՆ-ում թմրանյութերի հետ կապված հարցերին:
«Այսօր ԱՄՆ-ում թմրանյութերից մահացությունների աստիճանը շատ բարձր է, իսկ ափիոնատիպ թմրանյութերի պատճառով մահացությունների թիվը քառապատկվել է 1999 թվականից ի վեր: Դա շատ մեծ խնդիր է, որի նմանը չենք հանդիպել նախկինում»,- ասել է նախագահը
Թրամփը մեղադրել է նախկին վարչակազմին՝ նշելով, որ 2011- 2016 թվականներին 23 տոկոսով նվազել է դաշնային մարմինների իրավական գործողությունները թմրանյութերի հետ կապված հանցագործությունների առնչությամբ:
«Մենք չափազանց խիստ վերահսկողություն ենք սահմանել հարավային սահմանին, որտեղից այն ներթափանցում է ԱՄՆ: Այս խնդրի շուրջ խոսում ենք նաև Չինաստանի հետ, ուր ևս ներթափանցում են թմրանյութերի տարբեր արհեստական տեսակներ: Մենք այս հարցով խորհրդակցում ու համագործակցում ենք այլ երկրների հետ նաև»,- նշել է Թրամփը:
Այս խնդրի ուսումնասիրման համար ստեղծված հանձնաժողովը վերջերս կոչ է արել նախագահին հայտարարել ազգային արտակարգ դրություն ափիոնատիպ թմրանյութերի հետ կապված: Առողջապահության նախարարի տեղեկությամբ միայն 2015 թվականին 52 հազար ամերիկացիներ մահացել են թմրանյութից, և այդ թիվը գնալով աճում է: Նա ընդգծել է, որ նախարարությունը ձեռնամուխ է եղել թմրանյութերի կախվածությունից բուժումն ապահովելուն, ինչպես նաև նոր ուսումնասիրությունների իրականացմանը:
«Այս խնդրի մասին բարձրաձայնելիս՝ մենք այցելել ենք տարբեր նահանգներ և փորձել հասկանալ իրավիճակը: Զրուցել ենք թմրանյութերի կախվածությունից տառապող կամ բուժված անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է զարգացնել բուժումը»,- նշել է առողջապահության նախարար Թոմ Փրայսը:
Ըստ Փրայսի, Առողջապահության ազգային ինստիտուտն այժմ աշխատում է նոր դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ, որը կվերացնի կախվածությունն ու ցավն՝ առանց նոր կախվածություն առաջացնելու:
amerikayidzayn.com
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32