Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի 32-ամյա բնակչի սպանության հանգամանքները:
Կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում էր ստացվել, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից հայտնաբերվել էր տղամարդու դի, որի պարանոցի շրջանում փաթաթված է եղել կպչուն ժապավեն: Պարզվել էր, որ մահացածը Երևանի բնակիչ Սամվել Գեղամյանն է՝ ծնված 1985 թվականին, ով, ըստ հարազատների հայտարարության, հուլիսի 31-ին դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել։
2017թ. օգոստոսի 9-ին ստացված մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ Ս.Գեղամյանի մահվանն անմիջականորեն հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ս.Գեղամյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ս.Գեղամյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47