«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հանրային մտածողության (նույնն է թե՝ արժեհամակարգի) առումով շատ բան մնաց նույնը, շատ բան նաև փոխվեց, և մենք ապրում ենք, եթե կարելի է ասել, էկլեկտիզմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի, իսկ, ասենք, 1987 թվականին «Սկվազնյակում» սուրճ խմող և բարձր «մատերիաներից» խոսող մտավորականը դարձել է միանգամայն խորհրդային ոճի կաշառակեր:
Գալիս են նոր սերունդներ, և նրանց մոտ հարցեր են առաջանում ոչ միայն բոլշևիկների մասին: Օրինակ՝ 10 տարեկան աղջիկս հարցնում է, թե ինչու Երևանում կան Լենինգրադյան, Կիևյան կամ Մոսկովյան փողոցներ, բայց չկան Լոնդոնյան և Փարիզյան: Բնական է, որ քաղաքական գործիչների նոր սերնդի՝ «Ելքի» մոտ նույնպես հարցեր են առաջանում, թե ի՞նչ են 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում խորհրդանշում Կասյան, Ամիրյան, Միկոյան կամ Սպանդարյան անունները: Այդ տեսանկյունից, որպես հարցադրում, «Ելքի» նախաձեռնությունը միանգամայն տեղին է:
Չնայած, եթե ինձ մնար, ապա ես չէի սկսի փողոցների անուններից: Սկզբից պետք է հասկանալ, թե ո՞րն է մեր պետության արժեհամակարգը, և հետո միայն մտածել դրա խորհրդանիշների մասին: Կոպիտ ասած՝ եթե պետք է հրաժարվել «Լենին» անունից և դրա տեղը վերցնել «Նժդեհ» անունը, կամ դնել համապատասխան արձանը, ապա պետք է նախ հասկանալ և բոլորին բացատրել, թե ովքեր էին այդ մարդիկ, ի՞նչ էին արել, և արդյո՞ք Նժդեհը պարզապես իշխող կուսակցության Լենինը չի: Հարցրեք իմ տարիքի «միջին թվաբանական հայաստանցուն», թե ով էր Լենինը, և նա կսկսի տանջվելով հիշել, թե ինչ էր նրա մասին գրված դպրոցական և բուհական դասագրքերում: Հարցրեք այսօրվա 20 տարեկանին, նա նույնն է անելու՝ կրկնելու է «պաշտոնական» շաբլոն ձևակերպումները: Ուզում եմ ասել՝ հասարակական մտածողությունն առաջնային է, դրա խորհրդանիշները՝ երկրորդական:
Ինչ մնում է կոմունիստներին, ապա նրանք էլ էին տարբեր: Ոմանց համար ազգային պատկանելությունն ավելի կարևոր էր, քան գաղափարախոսությունը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44