Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:
Այս ընթացքում Վայոց ձորի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 92 հրշեջ, 165 զինծառայող, 73 ոստիկան, ՊՆ ուղղաթիռ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արտավանի բնակիչ Արթուր Գալստյանը փոխանցեց, որ այս պահին հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, օգտագործվում է ծանր տեխնիկա. «Այրվել է մեծ ծավալով խոտածածկ և անտառային տարածք: Դեպի Արտավան գյուղ եկող տարածքի կրակը մարվել է զինվորների, ԱԻՆ աշխատակիցների և գյուղի բնակիչների ուժերով, բայց հիմա կրակը բռնկել է Սարավան գյուղ տանող ճանապարհի անտառը: Մեծ տեխնիկաները՝ ջրատարները (ԿամԱԶ) և տրակտորը այս պահին այնտեղ են աշխատում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մեկ ժամ առաջ իրավիճակը շատ վատ էր, եթե ծանր տեխնիկան կարողանա անտառը երկու մասի բաժանել և հրդեհի դեմն առնել, ուրեմն ամեն բան նորմալ կլինի, իսկ եթե ոչ՝ շատ վատ կլինի, ամբողջ անտառը կայրվի:
Գալստյանը դժվարացավ ասել, թե ինչը կարող էր լինել կրակի բռնկման պատճառը. «Գուցե 40 աստիճան շոգն է եղել, չենք կարող ենթադրություն անել և ասել՝ ինչ-որ մեկն է վառել»:
Արտավանի բնակիչը վստահեցրեց՝ գյուղացիները խուճապի մեջ չեն:
Սոնա Հարությունյան
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47