«Մինսկի խմբի գործունեությունից մերթ ադրբեջանցիներն են դժգոհում, մերթ՝ հայերը, բայց, ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներն ավելի շատ են դժգոհում, քան հայերը, որովհետև ցանկացած խաղաղասիրական նախաձեռնություն Ադրբեջանին ու ադրբեջանցիներին ավելի ու ավելի է հետ մղում իրենց անհեթեթ ու անիրական հավակնություններից: Իսկ որ Մինսկի խմբի գործունեությունն, այնուամենայնիվ, խաղաղասիրական է, դրանում երկու կարծիք լինել չի կարող:
Ասում ենք՝ պատերազմ է, պատերազմը շարունակվում է, բայց փաստ է, որ նաև համեմատական խաղաղությունն է շարունակվում, ընդ որում՝ տարիներ շարունակ, ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո՝ առ այսօր: Ինձ հակադրվողներն, իհարկե, կասեն, որ երկու կողմերն էլ շարունակաբար զոհեր են տալիս, ինձ հակադրվողները նաև կասեն, որ Մինսկի խումբն իր տնական գոյության ու գործունեության ընթացքում որևէ ռեալ արդյունքի չի հասել:
Բայց Մինսկի խմբի գործունեությունից սրանից ավելի արդյունք ակնկալելն էլ միամտություն ու պարզամտություն է. եթե հակամարտող կողմերը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս, Մինսկի խումբը չի կարող որևէ կոնկրետ արդյունքի հասնել և իրավունք էլ չունի կողմերից որևէ մեկին որևէ ուղղություն կամ հարցի լուծում պարտադրել. Դա նրա իրավասություններից դուրս է:
Մինսկի խմբի գործունեությունից դժգոհողները նաև բողոքում են առ այն, որ Մինսկի խմբի գործունեությունը բավական ծախսատար է, և Մինսկի խմբի գործունեության վրա բավական մեծ գումարներ են անիմաստ վատնվում: Համաձայն չենք, իհարկե, որ անիմաստ են վատնվում, բայց եթե նույնիսկ այդպես է, մե՞նք ինչու ենք «դարդ անում», թող վատնողները մտածեն: Մինսկի խմբի գործունեությունից ռեալ արդյունք ու օգուտ ակնկալողները պիտի ընդունեն, որ եթե Մինսկի խմբի գործունեությունից ռեալ օգուտ չկա, ապա վնաս հաստատ չկա: Վնաս կլիներ միայն այն դեպքում, եթե Մինսկի խումբը որևէ ձևով սրեր երկու կողմերի հակամարտությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23