Խոյ
Օրը հարմար է զվարճանքների մասնակցելու, հանդիպումների եւ բանակցությունների համար: Գործնական պլանում ամեն բան կարգին է: Եթե ցանկանում եք հյուր գնալ սիրելիի հետ, ապա հիշեք, որ նրան պետք է ուշադրության կենտրոնում պահեք: Այսօր ձեր սիրելին հակված է շուտ վիրավորվելու:
Ցուլ
Հաջողությունը ձեզ կուղեկցի, եթե բավարար համբերատարություն ցուցաբերեք եւ չփորձեք առաջ անցնել իրադարձություններից: Կհասցնեք անել եւ փոքր եւ մեծ գործերը, սակայն հիշեք, որ չափազանց մեծ ծանրաբեռնվածության տակ մտնելու կարիք չկա ամենեւին:
Երկվորյակ
Շուտով կմեկնարկեն ձեր կյանքի պրոֆեսիոնալ ոլորտում փոփոխությունների ժամանակները եւ աստղերն այսօր խորհուրդ են տալիս հող նախապատրաստել այդ փոփոխությունների համար: Սիրային հարցերում երկրորդ շնչառություն կբացվի ձեզ մոտ: Այսօր որոշ Երկվորյակներ կգտնեն իրենց նոր սերը: Հարբուխ ունեցող մարդկանցից հեռու մնացեք:
Խեցգետին
Այսօր եռանդի պակաս չեք զգա: Էներգիայի հոսք կզգաք եւ առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ կլինեք ընթացիկ եւ նաեւ մինչ այս ապագային հետաձգված բարդ գործերի իրականացմանը: Ամեն բան այսօր հաջողությամբ կկարողանաք իրականացնել: Մի զրկեք ձեզ գնումների հաճույքից:
Առյուծ
Այսօր ընտրության առաջ կկանգնեք եւ, եթե երկմտեք ու չկարողանաք քայլ առաջ անել, ապա կկորցնեք հաջողության հասնելու հնարավորությունը: Խորհրդակցեք վստահելի եւ հարազատ մարդկանց հետ: Եթե չկա անհրաժեշտություն, նոր գործեր մի ձեռնարկեք:
Կույս
Եթե այսօր աստղերը տնօրինել են, որ հաճելի մարդկանց հետ եք ծանոթանալու, ապա ճակատագրից խուսափելն անհնարին կլինի, հատկապես, որ այդ անձնավորությունը հակառակ սեռի ներկայացուցիչ է: Սակայն ծանոթությունը երկար չի տեւի: Շուտով կհասկանաք որ ակնթարթային հրապուրանք էր, ոչ ավելին: Օրն ավելի հարմար է գործնական բանակցությունների համար:
Կշեռք
Օրը հարմար է աշխատանքի, տեղեկատվություն ստանալու եւ հաղորդելու, ինչպես նաեւ ուսման համար: Կարելի է նաեւ մտքերի փոխանակության մասնակից լինել: Նոր գործեր կարող եք սկսել, կարճ գործուղումների մեկնել: Կարող եք նաեւ զբաղվել փաստաթղթերի ստորագրմամբ: Մեքենա վարելիս ուշադիր եղեք, հատկապես երեկոյան ժամերին:
Կարիճ
Այսօր կարող եք ցանկացած գործ նախաձեռնել: Բարդությունների չեք հանդիպի: Շրջապատին ուշադրություն հատկացրեք եւ վայելեք նրանց ուշադրությունը: Եթե ինչ-որ մեկին այսօր լավություն անեք անպայման կփոխհատուցվի: Հարմարավետ բայց կարճատեւ հանգստի համար լավ օր է: Կարող եք նաեւ զբաղվել ձեր արտաքինով:
Աղեղնավոր
Աշխատանքում չափազանց ակտիվություն մի ցուցաբերեք, այլապես հավելյալ պարտականություններ կստանաք, որը ամենայն հավանականությամբ կլինի ոչ վճարովի: Մտերիմների եւ հարազատների հետ հարաբերություններում ավելի համբերատար եւ իմաստուն եղեք: Խուսափեք քննադատությունից:
Այծեղջյուր
Շատ ժամանակ կհատկացնեք գործընկերների եւ հարազատների հետ շփվելու համար: Ձեզ անհանգստացնող գործերը, որոնք կթվան չափազանց բարդ, ավելի լավ է հետաձգել: Շատ ժամանակ հատկացրեք առողջությանը:
Ջրհոս
Աշխատանքում ամեն բան պետք է բալանսավորված լինի: Ավելի շատ ուշադրություն հատկացրեք մտերիմներին, որպեսզի տանը եւ շրջապատում ձեր հանդեպ դրական տրամադրվածության ֆոնը պահպանեք: Փորձեք ժամանակ գտնել հանգստանալու համար:
Ձուկ
Օրը կարող է ոչ այնքան հաճելի դասավորվել ձեզ համար, քանի որ ձեզ պաշտպանված չեք զգա: Կունենաք նաեւ անվստահություն սեփական ուժերի հանդեպ, կզգաք անհասկանալի տագնապ: Այսօր զիջումների գնալով է միայն, որ կկարողանաք պահպանել հավասարակշռությունը: Փորձեք փոքր բաներով ուրախացնել շրջապատին:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03