Ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվում է բացահայտ ֆեյք կայքի` armenianreport.com-ի հոդվածը, որն ունի ակնհայտ ֆաշիստական ուղղվածություն: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն, անդրադառնալով ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվող ֆեյք կայքի հոդվածի վերաբերյալ իրեն ուղղված հարցումներին, ընդգծել է, որ դա հայկական աղբյուր չէ:
«Ասեմ ավելին, հակահայկական կայք է, որի ստեղծման նպատակն է Հայաստանի դեմ հենց այսպիսի ինֆորմացիոն օպերացիա իրականացնելը: Մենք նրանց վաղուց ենք բացահայտել: Ձևացնելով, թե իրենք հայեր են, ադրբեջանական այդ ռեսուրսը հետապնդում է կոնկրետ նպատակներ»,-ասել է Արամ Անանյանը:
Ֆաշիստական տրամադրություններ տարածող այդ կայքը սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում ակտիվացրել է հակահայկական տրամադրությունները Լիբանանում «World Next Top Model 2017» գեղեցկության միջազգային մրցույթին հայազգի Սուսաննա Եգորյանի մասնակցության առնչությամբ առաջացած աղմուկից հետո:
Սուսաննա Եգորյանը, ով, ներկայացնելով Ղրղըզստանը, դարձել է Լիբանանում անցկացված միջազգային մրցույթի հաղթող, ցուցադրություններից մեկի ժամանակ պոդիում է բարձրացել «Հայաստան» ժապավենով։ Դրանից հետո Ղրղզստանում կոչ են արել քաղաքացիությունից զրկել էթնիկ հային: Մոդելն իր Instagram-ի էջում պարզաբանել է, որ չի դավաճանել Ղրղըզստանին, այլ կատարել է Լիբանանում անցկացված մրցույթի պահանջները։ «Մրցույթի կանոնները հետևյալն են` մի դեպքում պոդիում բարձրանալիս մենք պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուս դեպքում՝ անձնագրում նշված ազգությունը։ Ինձ և շատ այլ աղջիկների տվել են երկու ժապավեն։ Չեմ հասկանում, թե ինչի համար է այսքան աղմուկը։ Ես իմ երկիրը չեմ դավաճանել»,-գրել է Սուսաննան:
Սուսաննայի քայլի շուրջ Ղրղըզստանում առաջած աղմուկն օգտագործելով` armeniareport.com-ը, ներկայանալով իբր հայկական կայք, վիրավորական շեշտադրումներով հոդվածներ է հրապարակել` փորձելով թեժացնել կրքերը: Հակաղրղզական այդ հոդվածից հետո սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում մեծացել են հակահայկական տրամադրություններն ու մեկնաբանությունները:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47