«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ oգոստոսի 12-ին ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:
Հանդիպմանը Վահրամ Բալայանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը:
«Հնարավոր է՝ Պորտուգալիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է»,-ասել է նա:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրներում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացի գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:
Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:
Արցախ, խորհրդարան, եվրոպացի պատգամավոր, Ռուբինա Բերարդոն
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58