«Զվարթնոց» տաճարում ավանդական հարսանեկան հագուստով հարսն ու փեսան և հարսանիքի պայմանական մասնակիցները մարդկանց ներկայացնում էին գեղեցիկ ու մոռացված ավանդույթներ:
««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ բեմականացված հարսանիքի նպատակը ավանդական հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների մասին հիշեցնելն է:
Միջոցառումը հուզել էր ներկաներին, նաև` Սմբատ Քոչարյանին ու Աննա Հարությունյանին: Հարս ու փեսայի դերը ստանձնած երիտասարդները սիրով էին համաձայնել մասնակցել բեմականացված հանդիսությանը: Առաջիկայում իրենք էլ պատրաստվում են ամուսանանալ ու խոստովանում են` մոռացված գեղեցիկ ավանդույթներից կներառեն իրենց հարսանեկան արարողությանը:
Գեղեցիկ կատարումներով, դուռնա-դհոլով հարսանեկան ծեսը սկսվեց հարսի տնից` դստերն ամուսանական կյանքին պատրաստելու մոր օրհնանքով ու խրատներով (հարսի ընտանիքի անդամների դերում «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի կատարողներն էին): Քչերն են հիշում, որ մինչ հարսնառների` զուռնալ դհոլով ու խոնչա-բողչայով հարսի տուն գնալը, «աղվեսն» էր տեղ հասնում` լուրը հայտնելու: Միջոցառման մասնակիցները վերհիշեցին այդ ավանդույթը, ականատես եղան նաև մի շարք այլ տարրերի ներկայացմանը: «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի, «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի, Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի գրավիչ կատարումների շնորհիվ վերհիշել են` փեսային կոսբանտ կապելը, հարսին գոտի կապելը և այլն: Ամենագեղեցիկ ու հուզիչ պահերից է քահանայի օրհնությունը ստանալը` տեր ու հնազանդ լինելու խոստումը երիտասարդ զույգը տվեց «Զվարթնոց» տաճարում` «Զվարթնոց» կվարտետի հիասքանչ կատարման հնչյունների ներքո:
Տոնական տրամադրությունը թևածում էր արգելոց-տարածքում: Շուրջպարին միացել էին նաև այցելուները, օտարերկրացի զբոսաշրջիկները: Բեմականացված հարսանիքը իսկական տոնախմբության էր վերածվել:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42