Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը դեռևս հստակ չի կարող ասել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բարեփոխումներով և երթուղային ցանցի սահմանմամբ քաղաքապետարանը հրաժարվելու է գծատերերից, թե ոչ, բայց որ այլևս նրանք «ԳԱԶելներով» չեն կարող աշխատել, դա հստակ է:
«Ոչ ոք չգիտի, կարծում եմ, եթե կլինեն մարդիկ, որոնք կգնան ձեռք կբերեն նոր շարժակազմ և այդ շարժակազմը կհամապատասխանի այն չափորոշիչներին, ինչը հաստատվելու է հանձնաժողովի կողմից, իրենք, երևի, կաշխատեն, ովքեր կմնան իրենց գազելներով, նրանց կասեն ցտեսություն, տարեք այդ գազելների մեջ հավ պահեք»,-ասաց նա:
Նշենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե քաղաքային տրանսպորտի բարեկարգման հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ այլևս գծատերեր չլինեն:
Ըստ Հրանտ Եղիազարյանի՝ այդ մեքենաների շահագործման ժամկետը լրացել է, և շատ քիչ տոկոս է մնացել, որոնք իրենց ռեսուրսը չեն մաշել:
Դիտարկմանը, թե գծատեր հասկացությունն այդքան էլ չի վերանո՞ւմ, Հայաստանի փոխադրողների միության նախագահը պատասխանեց. «Չեմ հասկանում գծատերը կոտոշավոր մարդ է, ձեր համար ի՞նչ տարբերություն կա գծատիրոջ կամ սիթիատիրոջ միջև: Այդ գծատեր հասկացությունը հենց ձեր լրագրողների հնարածն է։ Ի՞նչ է նշանակում գծատեր, երթուղիներն այսօր էլ պատկանում են քաղաքապետարանին: Հիմա ապագա ստեղծվելիք երթուղային ցանցը քաղաքապետարանի կողմից կհաստատվի, և ենթադրում եմ՝ մի մասը կսպասարկվեն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից՝ չինական ավտոբուսներով և այլն, մնացածին կառաջարկեն՝ կբերեն, կաշխատեն, չեն բերի՝ քաղաքապետարանը ուրիշ տարբերակ կգտնի»,-ասաց նա և հավելեց, թե միայն մեկ խնդիր է մնում՝ 100 դրամի դեպքում այն իրեն կարդարացնի, թե ոչ:
«Ըստ էության, համակարգի փոփոխությանը ոչ մեկն էլ դեմ չէ, չկա մի մարդ, որ ասի, որ այդ բարեփոխումներին դեմ եմ, որովհետև ամեն ինչ արվում է շատ մտածված, միայն մեկ խնդիր է մնում, թե այն մեքենաները, որոնք պետք է հետագայում սկսեն աշխատել, շահութաբեր կլինեն, թե ոչ, առայժմ ես դա արդարացնելու հեռանկարը չեմ տեսնում »,-ասաց նա:
tert.am
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55