ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է վերջին մի քանի օրերին ՀՀ տարածքում անտառային մեծածավալ հրդեհներին, առկա մարտահրավերին ու հրդեհաշիջման աշխատանքներում արձանագրված մարտահրավերներին ու խնդիրներին:
- Պարոն Տոնոյան, վերջին մի քանի օրերին հետևեցին երկու անտառային հրդեհներ. նման ծավալի հրդեհներ երբևէ եղե՞լ են Հայաստանում և եթե այո, ապա ե՞րբ: Նաև դեպքեր, երբ ԱԻՆ փրկարարներից բացի հրդեհամարման աշխատանքներին ներգրավված լինեն նաև ոստիկանական զորքեր, ՊՆ տեխնիկա՝ ուղղաթիռներ:
- Վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ տարածքում նման ծավալի հրդեհ չի արձանագրվել: Ավելի փոքր ծավալի հրդեհներ եղել են, և մեզ բազմիցս օգնության են եկել թե՛ ՀՀ պաշտպանության նախարարության, և թե՛ ոստիկանության զորքերը՝ տրամադրելով և՛ տեխնիկա, և՛ անձնակազմ, սակայն ուղղաթիռ առաջին անգամ է կիրառվում հրդեհաշիջման աշխատանքներում:
- Կա՞ նախնական վերլուծություն, թե ո՞րն էր այս տարի հանրապետությունում նման հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, որովհետև ամռանը միշտ էլ շոգ է Հայաստանում:
- 2017թ. ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և, նույնիսկ, տարածաշրջանում, շուրջ մեկ ամիս է՝ ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար: Բոլոր դեպքերում. նման իրավիճակում մարդկային գործոնը նույնպես չենք կարող բացառել: Պատճառները կպարզեն իրավապահ մարմինները:
- Դուք երկու վայրերում էլ անձամբ եք կառավարել հրդեհամարման աշխատանքները: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ խնդիրներ առաջացան, ի՞նչ մարտահրավերներ:
- Առաջնային խնդիրներից էին խիստ կտրատված տեղանքը և հրդեհի օջախներին մոտեցման ուղիների բացակայությունը: Եղած կածանները հնարավորություն չէին տալիս տեխնիկան մոտեցնել հրդեհի օջախներին: Առանձին դեպքերում հրշեջ տեխնիկան և անձնակազմը հրդեհի վայր են տեղափոխվել օդուժի օգնությամբ: Արգելոցի գրեթե ամբողջ տարածքում բացակայում էին բջջային և ինտերնետ կապը, կառավարման համար անհրաժեշտ գործընթացներն ապահովել ենք արբանյակային կապի միջոցով: Խիստ բացասական ազդեցություն էր ունենում նաև քամու առկայությունը, որը նպաստում էր կրակի արագ տարածմանը և արդեն մարված օջախներում հրդեհի կրկնակի բռնկմանը:
-Ներդնելո՞ւ եք միջոցներ անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ:
- Կանխարգելիչ միջոցներ, իհարկե, պետք է ձեռնարկվեն: Ինչպես գիտեք, դեռևս ամսվա սկզբում ՀՀ ԱԻ նախարարությունը պարբերաբար բարձրացրել է այդ խնդիրը, զգուշացրել հրդեհավտանգ իրավիճակի մասին և տվել հրահանգներ՝ դրա կանխարգելման վերաբերյալ: Ավելի հստակ այս մասին կարող ենք խոսել, երբ հրդեհը վերջնականապես կմարվի և կիրականացվի հրդեհի բռնկման պատճառների ուսումնասիրություն:
- ՀՀ ԱԻՆ և ԱՄՆ դեսպանատան համագործակցության շնորհիվ շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը, նոր, բարձրորակ հանդերձանքի և գույքի հերթական խմբաքանակը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում՝ որպես նվիրատվություն: Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոն, փրկարարական ձեռնոցներ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատ, բադիկ և ամբարձիչ, լուսարձակ, օդի կոմպրեսոր և այլն): ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը սա պետք եղա՞վ և ի՞նչ արդյունք ապահովեց:
- Ինչ վերաբերում է փրկարարական տեխնիկային և պատրաստվածությանը, ապա առկա բոլոր հնարավոր միջոցները թե՛ մեր ունեցած, թե՛ այլ երկրների կողմից տրամադրված, բերված են բարձր պատրաստականության աստիճանի: Անհրաժեշտ քանակով տեխնիկան և անձնակազմն արդեն ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում:
-Նաև Դուք դիմել էիք Ռուսաստանի Դաշնությունում Ձեր գործընկերոջը՝ ինքնաթիռ տրամադրելու ակնկալիքով, եղա՞վ արձագանք:
- Արդեն խոսել եմ ՌԴ ԱԻ նախարարի հետ և շուտով մեզ օգնության կգա ՌԴ ԱԻՆ օդուժի ինքնաթիռը՝ երկնքից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար:
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03