«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան կհասնի ժամը 16:00-ին: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ժամանելու է մեկ ինքնաթիռ, որը բավարար կլինի հրդեհաշիջման աշխատանքը կազմակերպելու համար,-ասաց նախարարը՝ հրաժարվելով նշել, թե որքան տարածք է ընդգրկել հրդեհը,- հաշվարկները կատարում ենք, այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել»:
Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան բերելու եւ լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «ԻԼ-76» ինքնաթիռը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։
Օգոստոսի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող և Անտառտնտեսության 50 աշխատակից:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47