ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչի խրախուսելու մասին՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2017թ. փետրվարի 18-ին 2 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ բնակարան մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գողություն անելու համար: Նույն օրը մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել էր: 2017թ. մարտի 21-ին վերաքննիչ դատարանը բավարարել էր կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը, և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նույն օրը մեղադրյալներից մեկը դիմել էր փախուստի, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
2017թ. հունիսի 8-ին հետախուզվողին հայտնաբերել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը և քննիչ Նարեկ Մկրտչյանը՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում տեսնելով նրան,և անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին քննչական բաժին տեղափոխելու ուղղությամբ:
Բացի այդ, 2017թ օգոստոսի 4-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս.Սաֆարյանից դիմում է ստացվել առ այն, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը, ընտանեկան բռնության գործով նախաքննության ընթացքում դրսևորելով պրոֆեսիոնալիզմ և ջանասիրություն, պարզել է գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ պահպանելով քննության ողջամիտ ժամկետները և քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հրամանով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով, իսկ քննիչ Նարեկ Մկրտչյանին հայտարարվել է շնորհակալություն և խրախուսվել դրամական պարգևով՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47