Ս. թ. հունիսի 13-18-ը, ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կանցկացվի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցեն պատանի դաշնակահարներ` Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 000 ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում:
Տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և այլք:
Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015 թվականին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում, բուն մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբերտը:
Նշենք, որ պատանի դաշնակահարը սովորում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային և հանրապետկան մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:
Պատանի դաշնակահարը մրցույթում կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Սերգեյ Պրոկոֆևի, Յոհաննես Բրամսի, Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը ևս հանդիսանում է վերոնշյալ մրցույթի դափնեկիր:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կհեռարձակվի ուղիղ և առցանց՝ www.bachauer.com
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03