ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2017թ. հունիսից իր՝ 11.04.2017թ. ծնված նորածին երեխայի հետ գտնվել է Զովասար գյուղի արոտավայրերում՝ անասունները պահելու նպատակով: 2017թ. հուլիսի 7-ի վաղ առավոտյան՝ ժամը 05-ի սահմաններում, երեխային կերակրել է, իսկ ժամը 07-ի սահմաններում նկատել, որ երեխան օրորոցում մահացել է:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի մայրը հայտնել է, որ դեպքի օրը՝ լուսադեմին, մոտենալով օրորոցում գտնվող երեխային, նկատել է, որ նրա գլխի բրդյա գլխարկը շրջվել եւ ծածկել է երեխայի դեմքը, ինչից էլ եզրակացրել է, որ փոքրիկը խեղդվել է օդի պակասից։
Մատնանշված հանգամանքներն ստուգելու, երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 069 եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից: Ըստ Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետի բացատրության՝ շնչահեղձությունը կարող էր հետեւանք լինել նաեւ երեխայի պարանոցին առկա շորի կտորի օղի սեղմմամբ:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ մանկահասակ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47