ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը եւ նշել, որ բանաձեւի ընդունմամբ Գերմանիան մեկ անգամ եւս վերահաստատել է ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությունը:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի բազմամյա գործունեությունը Հայաստանում: Էդուարդ Շարմազանովը, դրական գնահատելով հիմնադրամի համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ, նպատակահարմար է համարել առավել սերտացնել ԱԺ աշխատակազմի հետ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած պատերազմական գործողությունները, որի ընթացքում վայրագություններ եւ խոշտանգումներ են իրականացվել ոչ միայն հայ զինվորականների, այլեւ խաղաղ բնակիչների նկատմամբ: Էդուարդ Շարմազանովը հյուրերին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստաթղթեր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս նշել է, որ թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը ձգտում են խաղաղության եւ հակամարտության խաղաղ կարգավորման` հավատարիմ մնալով միջազգայնորեն ընդունված երեք հայտնի սկզբունքներին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը շարունակում է իր ռազմատենչ եւ անհեթեթ հայտարարությունները:
Կարեւորելով Գերմանիայի հետ հեռանկարային եւ ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցությունը` ԱԺ փոխնախագահը նաեւ էական է համարել այն հանգամանքը, որ այս տարի ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը, շնորհակալություն հայտելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հանդիպման համար, ներկայացրել է այն ծրագրերը, որոնք հիմնադրամը նպատակադրվել է իրականացնել առաջիկայում: Նա մանրամասնել է, որ Հայաստանում նախատեսված է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք շարունակական են լինելու եւ հիմնականում վերաբերում են երիտասարդությանը: Նա, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47