Օգոստոսի 15-ին՝ «Հարսնաքար» համալիրում, կայացավ Հայաստանի ֆուտզալի և կանանց ֆուտբոլի 2017 թ. մրցանակաբաշխությունը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Կանանց ֆուտբոլի 2016/2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի ռմբարկուի մրցանակը շնորհվեց Երևան-Լ.Հ. թիմի ֆուտբոլիստ Նորա Եղյանին: Մրցանակը հանձնեց ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:
Կանանց ֆուտբոլի 2016/2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի մրցաշարում հաղթող է ճանաչվել «Երևան-Լ.Հ» թիմին ոսկե մեդալները, չեմպիոնական գավաթը և պատվոգրերը հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Հայաստանի 2016-2017 թթ. ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու դարձած Արա Մկրտչյանը «Գյումրի» թիմից պարգևատրվեց Ոսկե խաղակոշիկ մրցանակով, պատվոգրով և 300 հազար դրամ գումարային պարգևով: Մրցանակներն Արա Մկրտչյանին հանձնեց ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:
2016-2017թթ. «Ֆուտզալի Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկությանը մասնակցել էին ՀՖՖ ֆուտզալի և կանանց կոմիտեի անդամները, ակումբների նախագահները, մարզիչները և հանդիպումները սպասարկող տեսուչները, ընդհանուր առմամբ՝ 23 քվեարկող: Քվեարկողներին ներկայացվել էր ութ ֆուտբոլիստի թեկնածություն՝ Գարեգին Մաշումյան և Դավիթ Սուջյան «Չարբախ» թիմից, «Լեոյի» ներկայացուցիչներ Սարո Գալստյան և Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Դավթյան և Արարատ Հարությունյան «Գյոմրիից» և Էդվարդ Մկրտչյան ու Ռազմիկ Ասրյան՝ ՎՊՀ-ից:
Քվեարկության արդյունքում, 33 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՎՊՀ թիմի ֆուտբոլիստ Էդվարդ Մկրտչյանը: 54 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Լեո» թիմի ֆուտբոլիստ Սարո Գալստյանը: Հավաքելով 76 միավոր՝ 2016-2017 թթ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Չարբախի» ֆուտբոլիստ Գարեգին Մաշումյանը: Վերջինիս պատվոգիրը և 300 հազար դրամական պարգևը հանձնեց ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:
Արմենիա Թրավել-ի ներկայացուցիչ Իռեն Մարգարյանը լավագույն ֆուտբոլիստ Գարեգին Մաշումյանին նվիրեց արտասահմանյան ուղևորություն: Հայաստանի 2016-2017թթ. Ֆուտզալի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Վանաձորի Պետական Համալսարանի թիմը:
Բրոնզե մեդալները և պատվոգրերը թիմին հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը: Հայաստանի 2016-2017թթ. Ֆուտզալի առաջնությունում 2-րդ տեղ զբաղեցրել է «Չարբախ» թիմը: Արծաթե մեդալները և պատվոգրերը թիմին հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը:
Հայաստանի 2016-2017թթ. Չեմպիոն է ճանաչվել «Լեո» թիմը, որին ոսկե մեդալներով, պատվոգրերով և չեմպիոնական փոխանցիկ գավաթով պարգևատրեց ՀՖՖ Առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55