Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ:
1992-ի այս օրը Հադրութի համար ճակատագրական էր. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված` հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Օգոստոսի 15-ը հռչակվեց Հադրութի վերածննդի օր: Ռազմական գործողություններին զուգահեռ` 1992թ-ի օգոստոսին ձևավորվեց նաև 1-ին պաշտպանական շրջանը, եւ ուրեմն օգոստոսի 15-ը հադրութցիների համար, երկրապահ հայ ժողովրդի համար կրկնակի տոնական է:
Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից՝ Էդիլվա ձորակից:
Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել:
Երկրապահների մաքառումների գնով պաշտպանված Հադրութի հողում դեռ ընթացող պատերազմի ժամանակ նաեւ խաչքարեր էինք կանգնեցնում։ Հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված երկրապահական խաչքար էլ ենք կանգնեցրել: Արցախի բոլոր տարածքներում Երկրապահը Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներն է կանգնեցրել, որպեսզի թուրք ազերին հասկանա, որ հայ մշակույթը, հայ քաղաքակրթությունը, հայի հավատքն անմահ են: Հայի անկոտրուն կամքի, աշխարհասփյուռ հայ ազգի, արցախցու, հադրութցու հայրենասիրության, հող հայրենին պաշտպանելու վճռականության հերթական ապացույցն արյունարբու թուրք ազերին տեսավ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ հանկարծակի լայնամասշտաբ հարձակման ժամանակ հուժկու հակահարված ստացավ:
Փա´ռք բոլոր ժամանակների հայ նահատակներին:
Փա´ռք երկրապահ հայ ժողովրդին:
Փա´ռք հերոսներ ծնող հայ հերոսական մայրերին:
Փա´ռք Արցախի հերոսական ժողովրդին, փա´ռք Հադրութի սահմանապահ բնակչությանը:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47