«Հայկական ժամանակ-ը որոշ գերատեսչություններից հետաքրքրվել է, թե որտեղ են հանգստանալու կամ հանգստացել ղեկավարները:
Ըստ թերթի, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է օգոստոսի 7-18-ը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը: Ինչ վերաբերում է մյուս նախարարներին, ապա կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա: «Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այս պահին չի մեկնելու հանգստի: Նա տեղեկացրել է, որ հանգստ մեկնելու է ձմռանը»,-գրել է թերթը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի օրակարգում էլ դեռ արձակուրդային օրեր նախատեսված չեն: Նրա օգնական Սոնա Տռուզյանը թերթին տեղեկացրել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա: ՀՀ ոստիկանության ՀԼՎ-ից էլ տեղեկացրել են, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Այն եղել է կարճատև և անցկացրել է Հայաստանում:
Պատգամավորներից Վարդան Ղուկասյանը Թբիլիսի է մեկնել արձակուրդների շրջանում: Նա մասնակցել է Թումանյանի Վերնատան բացման միջոցառմանը: «Քեզ ինչ պետք է, թե ուր եմ գնացել: Դու, քո խմբագիրը հանգստացա՞ք, ո՞ւր գնացիք: Արփաչայի քյանարն էղել ե՞ք: Գյումրու ամենալավ տեղերից է: Վերնատան բացմանն եմ եղել Թբիլիսիում: Այդ կարևոր իրադարձությունը չլուսաբանվեց, իսկ որ Քիմը հետույքը մեծացնում է, բոլորը գրում են»,-թերթի հետ զրույցում ասել է Ղուկասյանը:
23:03
22:37
22:06
21:33
21:31
21:21
21:02
20:44
20:16
19:45
19:33
19:05
18:43
18:19
18:02
17:45
17:33
17:15
16:56
16:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56