Այսօր Սևանա լճի շրջակայքում լողափ «աշխատացնող» հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտներ կան: Բացառությամբ 4-5 էլիտար լողափերի՝ մնացած գոտիներում հանգստացողներին հրամցվում է խորհրդային տարիներից պահպանված գույք, իրենց դարն ապրած տաղավարներ, կարկատած, ժանգոտ ու անվտանգության կանոններին չհամապատասխանող նավակներ և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի ամիս առաջ մարզերից ներդրումային ծրագրեր ուզեց: Ի՞նչ ներդրումային ծրագրեր կան Սևանում՝ «Առավոտի» հարցին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց, որ ներդրումային տասը ծրագիր արդեն ռեալ է: Ըստ պարոն Գուլանյանի՝ հողը լինելու է պետական սեփականություն, բայց վրայի շենք-շինությունները՝ սեփական: Բոլոր ծրագրերն էլ նախատեսված են Սևանի ափամերձ հատվածների համար:
Սևանում իրականացվող ծրագրերից մեկը, Վահե Գուլանյանի խոսքով, որը որ և ամենախոշորն ու «ամենաամբիցիոզն» է, լինելու է Գավառի ճանապարհի վրա՝ Նորաշեն համայնքի մերձակայքում: «Այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին, լինելու է զբոսաշրջային գոտի, որը 70 մլն դոլարի չափով արժեք է ունենալու: Ներդրողն արդեն կա՝ Ամերիկայի հայ է: Շատ ամերիկահայեր մասնակցելու են այս ծրագրին, բավականին լուրջ ծրագիր է»,-ասաց մեր զրուցակիցը:
Երկրորդ ծրագրի ներդրողը ֆրանսահայ է, որի նախագիծը կյանքի կկոչվի Լճաշեն համայնքի հարակից տարածքում: Գործարարն արդեն 800 հազար դոլարի ներդրում է արել, ըստ Վահե Գուլանյանի, շուտով ևս մեկ մլն դոլար և ավելի ներդրում կանի:
Երրորդը՝ Հին քաղաք նախագիծն է, որը ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ, բավականին խոշոր ծրագիր է՝ 120 մլն դոլարի արժողությամբ:
«Սա լինելու է մասնակցային ֆոնդի պես, յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է այնտեղ հանգստի հատված ունենալ, կարող է ունենալ: Մյուսը՝ «Լավանդա Սիթիին» հարակից տարածքում է լինելու՝ առանձնատնային ավանի պես, որը, իմ կարծիքով, կսկսվի եկող տարի կամ մյուս տարի: Թերակղզին ամբողջությամբ փոխվելու է, այն բերելու ենք բարվոք տեքստի»:
Ծրագրերից մեկը նախատեսված է Ծովագյուղ համայնքի հատվածում: Պարոն Գուլանյանի խոսքով, այստեղ էլ լինելու է մեծ «Գրանդ Սաֆարի»՝ իր գրանդ պարկով:
«Այստեղ նաև հանրային լողափ է լինելու: Հին ձկնորսական քաղաք է կառուցվելու, շրջակայքում լինելու է Սաֆարի պարկ, ձիարշավարաններ և այլ ժամանցային տուրեր»:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55