Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղվել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի հետ:
«Սննդամթերքի պակասի հարցեր չկան, կան միայն նյութական դժվարություններ, սակայն քաղաքի մեջ կյանքն իր աշխատանքային վիճակին է: Վերականգնված է նաեւ քաղաքի ջրամատակարարումը: Հուսանք, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ կլինի նաեւ հոսանքի պարագայում, քանի որ բավականին վերջերս հոսանք ունենում էինք օրվա մեջ ընդամենը երկու ժամով»,- ասաց պատգամավորը:
Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցները եւս պատրաստվում են նորամուտին:
Անդրադառնալով Հալեպի օդանավակայանին, Ռեյիսյանն ասաց, որ այն գրեթե պատրաստ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դեռեւս չի գործում: «Այնտեղ թռիչքներ իրականացվում են, սակայն ոչ պաշտոնական, հանրային ծառայության իմաստով»,-հավելեց նա:
Հալեպն ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծությամբ է տոնել բազմաչարչար Հալեպի ազատագրումը:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44