Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է, որ նախարարության կողմից, ի թիվս ընթացիկ ծրագրերի, մշակվել և իրականացվում են ևս 7 նոր մարզական մասսայական ծրագրեր, որոնցում ընդգրկված են տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ և բոլոր տարիքային խմբերը՝ սկսած նախադպրոցական տարիքից մինչև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, խնամքի ու պաշտպանության կարիք ունեցող երեխաներ:
Նախարարին հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել ավելացնելու մասնակիցների ներգրավվածությունը Հանրապետության Նախագահի հովանու ներքո անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին և մարզական մասսայական այլ միջոցառումներին: Նախարար Ռոստոմյանը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի իրականացման շնորհիվ մինչև տարեվերջ հանրապետության մարզերից և մայրաքաղաքից մարզական մասսայական միջոցառումների մասնակիցների թիվը կգերազանցի 85 հազարը, և այդ ուղղությամբ, հանձնարարականի համաձայն, աշխատանքները կլինեն շարունակական: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել են «Հաշմանդամային սպորտի զարգացման», «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգերը և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի» նախագիծը:
Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև հանրապետությունում սպորտային տուրիզմի զարգացման հարցը՝ արագացնել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ»-ի մշակման աշխատանքները և քննարկել այդ նպատակով լեռնադահուկային, ջրային և համապատասխան այլ մարզաձևերի զարգացման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ինչպես նաև արդեն իսկ առկա պայմանների կատարելագործման հնարավորությունները:
Հանրապետության Նախագահի հանձնարարականներից մեկն էլ վերաբերել է հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների ներկայացվածությունը միջազգային մրցաշարերում մեծացնելու ուղղությամբ աշխատանքին:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47