Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում ֆրանսաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ: Հանդիպումը կրում է «25 տարի անց» խորագիրը: Կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։ 1986թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային և կոմպոզիտորական բաժինները (Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններ)։ 1993թ. հաստատվել է Փարիզում և 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Արթուր Ահարոնյանը Հայաստանի կոմպոզիտորների միության և Ֆրանսիացի հեղինակների և կոմպոզիտորների միության (SACEM) անդամ է։ Որպես դաշնակահար ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։ Ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչև սիմֆոնիկ և կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։ Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին
© shamshyan.com
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42