«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ոստիկանության կողմից որոնվող 27-ամյա Արման Մարգարյանը հայտնաբերվել է:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ 27-ամյա երիտասարդին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են օգոստոսի 17-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում:
Նշենք, որ Արման Մարգարյանը «Փրկություն» ՀԿ-ի շահառու է: ՀԿ-ի փոխանցմամբ՝ տղան ունի չափավոր մտավոր հետամնացություն:
Մեր տեղեկություններով, Արման Մարգարյանին հայտնաբերել են Սեւան-Երեւան մայրուղու վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: