Հայաստանում ծնողների 25 տոկոսը խնդիրներ ունի երեխային դպրոցի համար անհրաժեշտ իրերով ապահովելու առումով, հատկապես ձմեռային շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար ծնողին պետք է 300 դոլար՝ գրենական պիտույքներ, պայուսակ, հագուստ և այլ իրեր գնելու համար: Ֆինանսապես ապահոված ընտանիքների 25 տոկոսը նման խնդիր չունի, իսկ 50 տոկոսը երեխային դպրոցական անհրաժեշտ իրերով ապահովելու առումով որոշակի խնդիրները ունի, սակայն ժամանակի ընթացքում դրանք լուծում են ստանում»,- ասել է Ադիբեկյանը:
Նա նշեց, որ ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա` երեխան իրեն կարող է չզգալ լիարժեք անձ դասարանում և մեկուսանալ իր հասակակիցներից: Սոցիոլոգը կարևորել է նաև մանկապարտեզների դերը դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով:
«Շատ կարևոր է երեխային դպրոց նախապատրաստելը: Մանկապարտեզների դերակատարությունը որոշ ծնողներ չեն գնահատում, իսկ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Հանրապետությունում 3-6 տարեկան տարիքային խմբում 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզ: Այդ 100 հազար երեխաների համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանան հարմարվել դպրոցական ռեժիմին, իսկ դա հետ է գցում երեխային դպրոցական ծրագրից»,- ընդգծել է Ադիբեկյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47