Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մեսրոպ Բզնունին ո՛չ իմ ընկերն է, ո՛չ էլ նրա նշանակման համար Դաշնակցությունից որևէ մեկը բարեխոսել է: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝անդրադառնալով մամուլի հրապարկումներին, թե ինքը մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունուն նշանակել է սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, չնայած նրան, մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է գյուղինստիտուտը, բժշկական ոլորտի հետ կապ չունի:
Մամուլում գրվել էր նաև, որ տնտեսագետին նշված պաշտոնում նշանակելու համար բարեխոսել են նաև մի շարք դաշնակցականներ:
«Մարզպետարանը կուսակցական կառույց չէ, կուսակցական որոշումները կայացվում են կուսակցության ներսում։ Բացի այդ, դաշնակցական լինելն այստեղ ընդհանրապես կապ չունի, մանավանդ որ կուսակցությունից դուրս է եկել: Ես պարոն Բզնունուն առաջին անգամ հանդիպել եմ մարզպետարանում , երբ նշանակումից հետո անցել է աշխատանքի, որևէ նախնական հարաբերություններ չենք ունեցել»,-շեշտեց նա:
Մարզպետի խոսքով՝ տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված չէ, որ այն պետք է զբաղեցնի բժշկական կրթություն ունեցող անձ:
«Առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունն է , հետևաբար վարչությունը միայն առողջապահական խնդիրներով չի զբաղվում: Մեսրոպ Բզնունին եղել է Ներքին աուդիտի բաժնի պետ, քաջատեղյակ է առողջապահական, սոցիալական խնդիրներից: Խնդիր ունենք հստակեցնելու մեր սոցիալական քաղաքականությունը, աջակցության ծրագրերում ընդգրկման և չընդգրկման սխալը: Այսինքն՝ կարողանանք ընդգրկել նրանց, ովքեր իրապես կարիքավոր են և բացառել, նվազեցնել նրանց թիվը, ովքեր աջակցության համար շահառու չեն: Զուտ կառավարման խնդիր լուծելու համար է»,-շեշտեց նա:
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32