Բարսելոնում իրագործված ահաբեկչության լույսի ներքո Գերմանիայում ահաբեկչական սպառնալիքը շարունակում է բարձր մնալ: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յոհանես Դիմրոթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սպառնալիքի մակարդակը բարձր է, այն բարձր էր երեկվա սարսափելի իրադարձություններից առաջ եւ շարունակում է բարձր մնալ»,- ասել է Դիմրոթը՝ հավելելով, որ «ներկայումս Գերմանիայի հետ ուղիղ կապ չի հայտնաբերվել այն տեղեկությունների համաձայն, որոնք ստացել ենք մեր իսպանացի գործընկերներից»:
«Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ սա միջանկլյալ արդյունք է, հետաքննության գործընթացը շատ դինամիկ է ընթանում»,- հավելել է Դիմրոթը:
Նախօրեին ցերեկը Բարսելոնի տուրիստական կենտրոնում ամենագնացը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է համարել, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Կատալոնիայի իշխանությունները հաստատել են, որ զոհվել է 14 մարդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել: Նրանց թվում կան ավելի քան 20 երկրի քաղաքացիներ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44