Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Բանանցը» մարտական ոչ-ոքի է խաղացել «Ալաշկերտի» հետ` 2:2:
Խաղից հետո գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
- Առաջին խաղակեսից հետո ինչպես կգնահատեք Ձեր թիմի խաղը:
- Այնպիսի սխալներ կատարեցինք, որոնք անթույլատրելի էին: Առաջին անգամից հետո հասկանալի է, սակայն երկրորդ, երրորդ... դա արդեն դարձել է օրինաչափություն: Որքան էլ թիմը լավ ֆուտբոլ խաղա, միևնույն է, սխալի պատճառով կարող է փոխվել խաղի ընթացքը: Անպայման քայլեր կձեռնարկվեն: Միջազգային խաղերի հետ կապված դադարից առաջ մեկ խաղ է մնացել, մինչ այդ անպայման կլինեն նոր ֆուտբոլիստներ: Նման սխալները պարզապես աններելի են:
- Ֆուտբոլիստներից կոնկրետ ովքե՞ր են սխալվում:
- Կոնկրետ տեսնում եք, թե որ ֆուտբոլիստներն են սխալվում: Անպայման ուզում եք, որ անուննե՞ր ասեմ: Ես ոչ մեկից չեմ վախենում և կարող եմ անուններ տալ: Կրկնում եմ` նույն ֆուտբոլիստներն ամեն խաղի սիստեմատիկ սխալվում են, որն աններելի է: Դա չի կարող կրկնվել: Նորից եմ ասում` որքան թիմը լավ ֆուտբոլ խաղա կամ գավաթներ նվաճի, սխալները բերում են հենց այս իրավիճակին: 2:0 հաշվով հաղթելուց հետո չեմպիոնը 2 գնդակ ընդունելու իրավունք չունի: Այնպիսի ֆուտբոլիստներ են սխալվում, որ խոսք չկա: Շատ ջղայն եմ, բայց ընթացք կա, պետք է աշխատենք:
- Փոխարինումներն ինչպե՞ս ազդեցին խաղի վրա:
- Երևի թե ավելի շուտ պետք է ինչ-որ մեկին փոխարինեի: Հավատում ու վստահում եմ, բայց պետք է ավելի շուտ փոխարինեի, որպեսզի միջնամասում ավելի կազմակերպված լինեինք:
- Նոր ֆուտբոլիստներ ասելով ի նկատի ունեք նոր համալրումնե՞ր:
- Այո, անպայման: Դադարին կլինեն: Այսպիսի ընթացք չենք թողնի:
- Համալրումները մրցակցությա՞ն համար է:
- Ոչ: Նրանք պետք է հասկանան, որ իրականում ոչնչի չեն հասել և պետք է ձգտեն առավելագույնին: Կենտրոնացման և զգոնության պակաս կա, որն անթույլատրելի է: Քանի՞ խաղ կարելի է հանդուրժել: Հանդուրժում էի, բայց այլևս չեմ հանդուրժի: Դրվագ եղավ, որտեղ չհասկացանք` գոլ կա՞ր, թե՞ ոչ: Տեսագրություն էլ չունենք, իսկ դա էլ նրանց խնդիրն է: Տեսագրություն լիներ, միգուցե դիտեինք, բայց ես իմ ֆուտբոլիստին վստահում եմ: Հարցրի ֆուտբոլիստիս, իսկ նա ասաց, որ գոլ չի եղել: Չեմ կարող ասել:
- Հայտացուցակից բացակայում էր Վահագն Մինասյանը:
- Նա վնասվածք ունի: Հնարավոր է` մեկ շաբաթ էլ բաց թողնի:
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03