«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից մեկն էլ գյումրեցի, ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր: Թեեւ նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ:
Armtimes.com-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեեւ վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված` նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում` Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: Armtimes.com-ի այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց:
Նրա հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Պարոն Ավետիսյան, քաղաքականությունից դուրս եկա ՞ ք, ինչո ՞ վ եք այժմ զբաղվում:
Հիմա զբաղվում եմ կուսակցական աշխատանքով:
Իսկ ինչ-որ այլ աշխատանքի ցանկություն կամ մտադրություն ունե ՞ ք:
Ցանկություն էլ կա, մտադրություն է կա…
Իսկ առաջա ՞ րկ:
Դեռեւս կոնկրետ առաջարկ չկա:
Իսկ ի ՞ նչ պաշտոն եք ցանկանում զբաղեցնել:
Հիմա դրա ժամանակը չէ: Կլինի առաջարկ, կմտածեմ:
Պարոն Ավետիսյան, խոսվում է, որ բիզնեսով եք զբաղվելու, ճի ՞ շտ է:
Ճիշտն ասած` երբեք չեմ զբաղվել, ու մտադրություն էլ չունեմ:
Պարոն Ավետիսյան, այս պահին Ձեր առանձնատան դիմաց, ինչ-որ նոր կառույցի շինաշխատանքներ է իրականացվում: Նոր առանձնատո՞ւն եք կառուցում:
Նոր առանձնատուն չեմ կառուցում: Վաղուցվա իմ տան հիմքերի վրա տուն եմ կառուցում:
Ինչպիսի ՞ տուն է լինելու, երկհարկանի ՞, կնկարագրե ՞ ք:
Նորմալ, սովորական տուն է լինելու: Մարդու ապրելու համար` սովորական տուն:
Պարոն Ավետիսյան, բնակարանի խնդիր ունե ՞ ք, որ նորն եք կառուցում: Ձեր առանձնատունը կիսակառույցի դիմաց է, չէ՞:
Դիմացինն առանձնատուն չէ: Ընդհանուր բակի մեջ, ընդհանուր տուն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55