«Շատ գաջեթներ, որ մենք բոլորս օգտագործում ենք, ունեն մի մասնիկ, մի նյութ, մի աշխատանք, որը արվել է Հայաստանում», – «Ամերիկայի ձայն»–ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հիշեցնում է՝ Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնի հովիտը առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերն է, հետևաբար՝ հատուկ ուշադրություն է պահանջում.
«Այս տարվա նոյեմբերին մենք պիտի փորձենք Սիլիկոնի հովտում հիմնադրել և այսուհետ անցկացնել Հայաստանի օրեր, որը և գովազդային և անմիջական կապեր ստեղծելու առումով ամենամյա ձեռնարկ պետք է դառնա»:
Դեսպանի խոսքով, տեխնոլոգիաների ոլորտում փայլուն գաղափարների լավագույն շուկան գտնվում է այսօր Սիլիկոնի հովտում, միևնույն ժամանակ.
«Հայաստանից փայլուն գաղափարներ են գալիս, որոնք ճիշտ մարքետինգի դեպքում կարող են գտնել իրենց գնորդներին»:
Այսպիսով, Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում աշխատող ընկերությունները կարող են օգնություն ակնկալել ամերիկյան ընկերությունների հետ կապեր հաստատելու գործում, նշում է Գրիգոր Հովհաննիսյանը.
«Պետությունը պետք է կարողանա օգնել փոքր ընկերություններին, սթարթափ կոչվածներին, որոնք սովորաբար երիտասարդ, պայծառ, փայլուն գաղափարներով երիտասարդներ են, որոնք չունեն ոչ փորձառություն ոչ ֆինանսական միջոցներ, օգնել նրանց, որպեսզի կարողանան վաճառել իրենց գաղափարները»:
Այդ նպատակով մոտ ապագայում Կալիֆորնիայում կբացվի Հայաստանի առևտրատնտեսական պալատի գրասենյակ, նշում է դեսպանը, ով, ի դեպ, վերջերս հատուկ այց էր կատարել Սիլիկոնի հովիտ, հանդիպելով այնտեղ բազմաթիվ հայ մասնագետների.
«Ցավով պիտի ասեմ, որ մեր մասնագետներից շատերը, հազարավոր հայաստանցի մասնագետներ, այսօր աշխատում են Սիլիկոնյան հովտում: Անշուշտ, Սիլիկոնյան հովտի ընկերությունները ավելի մրցունակ, ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում մեր որակյալ կադրերին, բայց նաև առավելություններ եմ տեսնում դրա մեջ, որովհետև այս մասնագետները այս ինժեներները դառնում են վեկտորը, որը կապում է հայրենիքի, տտ ոլորտի ընկերությունները, այդ թվում նաև ստարտապները և հսկաները»:
Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձր արդյունքների հասած փայլուն երիտասարդներ, սակայն, բարձրորակ ինժեներների և ծրագրավորողների պահանջարկը պետությունում շարունակում է զգացվել.
«Այն փաստը, որ Հայաստանից դուրս են գալիս համաշխարհային որակի մասնագետներ, որոնց պահանջարկը հենց Սիլիկոնյան հովտում բարձր է, չի կարող չուրախացնել: Մյուս կողմից՝ ինչպե՞ս պահել այդ մասնագետներին Հայաստանում, որպեսզի սեկտորն ինքը զարգանա»:
Աշխարհում խոշորագույն՝ Միացյալ Նահանգների տնտեսության հետ առավել արդյունավետ համագործակցելու համար Հայաստանը փորձելու է կենտրոնանալ Կալիֆորնիա նահանգի հետ հատուկ կապերի հաստատման վրա.
«Կալիֆորնիան կարող է դառնալ հենց այն թիրախը, այն դարպասը, որը կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա և նաև ամերիկյան ներդրումները»:
Այդ նպատակով արդեն հոկտեմբերին Սիլիկոնի հովիտ հայկական պատվիրակություն կժամանի, իսկ հեռանկարում հնարավոր է Հայաստանն ու Կալիֆորնիան համագործակցության մասին հատուկ համաձայնագիր կնքեն:
Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հանդես գալ որպես գործընկեր և ոչ միայն օժանդակություն ստացող կողմ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32