«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում հորդորեց բնակչությանը` «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց: Դա հենց ինքը տեղով ռիսկ է մարդու կյանքին և առողջությանը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ մածունը՝ սկսած կթից, մերունից, արտադրությունից, պիտանելիության ժամկետից, պահպանման ջերմաստիճանից, ինչ վիճակում է: Դա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ես կարող եմ համարել»:
Ըստ նրա, գյուղացին իրավունք ունի իր կողմից արտադրվող արտադրանքը վաճառել միայն գյուղացիական շուկաներում, որտեղ գյուղացիական շուկայի տնօրենը, կազմակերպիչը պետք է երաշխավորի, որ այդ արտադրանքը ուղեկցվել է անասնաբուժական փաստաթղթերով, այդ արտադրանքն անվտանգ է:
Վահե Դանիելյանը նշեց, որ եվրոպական երկրներում, Ամստերդամում տեսել է, որ մարդկանց հատկացված հատուկ տեղ կա, որտեղ մեկը կաթնամթերք է ծախում, մյուսը՝ տնական գաթա. «Այնտեղ շատ հետաքրքիր մոտեցում կար՝ ասում էին դու իրավունք ունես տնայնագործական արտադրանք վաճառել, բայց ոչ վերավաճառողի միջոցով: Այսինքն, դու ինքդ, որպես անձ, դիր ու վաճառիր, բայց գնորդը թող ռիսկը վերցնի իր վրա ու հասկանա՝ քեզնի՞ց գնի, թե՞ ուրիշից: Բայց դու իրավունք չունես քո արտադրանքը վերավաճառողներին տալ: Իսկ մենք այսօր գործ ունենք վերավաճառողների հետ: Գյուղացին այսօր շուկայից կտրված է: Կաթնամթերքի և մսամթերքի դեպքում հատկապես ես խնդրում եմ զերծ մնալ փողոցային առևտրից: Մենք փողոցային առեւտուր չենք ունենա այն դեպքում, երբ մարդիկ գիտակցեն, որ փողոցից պետք է որևէ բան չգնեն: Քանի դեռ մարդը գնալու է և գնելու է փողոցում փոշու մեջ վաճառվող ձուկ, այդքան այդ ձուկ ծախողին տասը ոստիկանով էլ հսկենք, մեկ է, ինքը մի օր էլի բերելու է ու դնի, որովհետեւ գիտի՝ մարդիկ առնելու են: Հաստատ ոչ մի ազգ մեզնից լավը չի, մենք պետք է ձգտենք նրան, որ այդ բացասական երեւույթները իսպառ վերանան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55