Յուրաքանչյուրս էլ իր շրջապատում ունի մարդկանց, ովքեր երազում են արտագաղթելու մասին։ Ընդ որում, ամենևին պարտադիր չէ, որ այդ մարդիկ բարդ սոցիալական պայմաններում ապրեն ու Հայաստանում հեռանկարներ չունենան։
Սա ես անվանում եմ ղարիբի հոգեբանություն, որը դրսևորվում է մասնավորապես նրանով, որ անհատը պատրաստ է ցանկացած զրկանք ու բարդություն կրի՝ միայն թե Հայաստանից դուրս ապրի, մինչդեռ նույն մոտիվացվածությունն ու համբերատարությունը Հայաստանում դրսևորելու պարագայում, հնարավոր է, որ նույն այդ անհատը առնվազն ոչ ավելի վատ կենսական պայմաններում ապրեր, քան արդյունքում ձեռք է բերում օրինակ՝ ԱՄՆ-ում։
Եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք․ ես մարդկանց գիտեմ, ով Երևանում մի 200․000 աշխատավարձ էին ստանում ու հաստատ մի երկու տարվա ընթացքում ավելին էլ կստանային, ունեն տուն-տեղ, շրջապատ, բայց թողնում են ու գնում են ԱՄՆ, որտեղ տաքսի են վարում, ստանում են մի 2500 դոլար աշխատավարձ, որով համ պետք է այնտեղ կարողանան ապրել, համ էլ ընտանիք պահել՝ այնտեղ, կամ էլ Հայաստանում։ Բայց մարդիկ գոհ են ու սիրում են կրկնել, որ ամեն դեպքում դա ավելի լավ է, քան Հայաստանում։ Այնինչ պարզ մաթեմատիկական հաշվարկն ու կոնվերտացիան ցույց են տալիս, որ դա բնավ էլ այդպես չէ։
Մեկ այլ ֆենոմեն է ինձ համար արտագաղթելու մասին շանտաժը։ Էն որ լինում են տպեր, որ հայտարարում են, որ եթե էս-էս-էս պայմանները չլինեն, ապա իրենք կարտագաղթեն։ Ոմանց համար այդ արտոնյալ պայմանները արտահայտվում են նրանով, որ ակնկալում են քիչ աշխատելով՝ շատ գումար վաստակել, ուրիշների համար՝ հարկեր չմուծել, երրորդների համար՝ հասանելիք դրույքից շատ վաստակել։ Գուցե զուգադիպություն լինի, բայց առավել հաճախ այս հռետորաբանությունը լսում ես պետական սեկտորի աշխատողներից։
Գուցե ասածս ծայրահեղ հնչի, բայց հավատացե՛ք, նման մարդկանց չարտագաղթելուց, մեծ հաշվով, ոչ մի բան չենք շահում։ Մեծ հաշվով՝ առանձնապես բան էլ չենք կորցնում, եթե արտագաղթում են, որովհետև ինչ պայմաններ էլ ստեղծես ղարիբի հոգեբանություն ունեցողի համար, ինքը միևնույն է դժգոհ է լինելու ու իր պահանջմունքների նշաձողն է միայն բարձրացնելու, իսկ հայացքը միշտ էլ դեպի դուրս է ուղղված լինելու։
Մյուս կատեգորիայի մասով ավելի սուր կասեմ․ հատկապես, եթե գործ ունենք ինչ-որ չինովնիկի հետ, որը ակնկալում է, որ իր 100 հազարանոց դրույքի փոխարեն իրեն 500 հազար տան, այլապես ինքը կարտագաղթի։ Ես ասում եմ, որ նման քաղաքացին ավելի լավ է արտագաղթի, քան հարկատուների միջոցների ծախսը իր թանկագին անձի համար հնգապատկվի։
Ու հարցն այստեղ օտարամոլությունն ու հայրենասիրությունը չեն։ Հարցը հասարակության ու առանձին անհատների վերաբերմունքն է առ պետություն, ինչպես նաև նույն այդ հասարակության ու անհատների կողմից սեփական դերի ու պարտականությունների ընկալման աստիճանը՝ պետության համատեքստում։
Կոնստանտին Տեր-Նակալյան
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02