Ֆրունզի՝ Մհեր Մկրտչյանի, թանգարանը Գյումրիում տեղակայված է անչափ կարևոր մի կառույցում: «Այն Ուստա Կարո» խաշատան շենքն է, ուր միշտ գալիս էր մեծ դերասանը: «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում այսօր կներկայացնենք սիրված դերասանի թանգարանը:
«Խաշ շատ է սիրել ու միշտ, երբ Երևանից եկել է Գյումրի, եկել է խաշատուն: Իսկ գյումրեցիները հավաքվել են խաշատան դռան առջև ու սպասել սիրված դերասանին: Նույնիսկ, ասում են, մի անգամ ներկայացման ժամանակ Վահրամ Փափազյանը նկատողություն է արել Ֆրունզին՝ սխտորի բույրի պատճառով ու ասել, որ հաջորդ անգամ բեմ դուրս գալուց առաջ խաշ չուտի»,-մեզ հետ զրույցում Մհեր Մկրտչյանի կյանքից հետաքրքքիր մանրամասներ է ներկայացնում նրա թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:
Գյումրիում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի անունով փողոց կա, հուշարձան և թանգարան: Վերջինը հիմնադրվել է 2004 թվականին՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում. թանգարանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին։ Թեպետ Մհեր Մկրտչյանը բնակվել է Գյումրու «Տեքստիլագործների» թաղամասում, ապա թանգարանը գտնվում է Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում՝ Ռուսթավելի 30 հասցեում։
«Մհեր Մկրտչյանին պատկանող բնակարանը եղել է 1 սենյականոց և, այսպես թե այնպես, փոքր էր թանգարանի համար: Բացի այդ, երբ 1953 թվականին ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք, հանձնել է Գյումրիի բնակարանը՝ Երևանում ծառայողական բնակարան ստանալու համար»-պատմում է թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:
Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտները։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից ավելի լուսանկար։ Պահպանվել են Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարները, պատկերները, նամակները, փաստաթղթերի նմուշներ։
2007 թվականին Մհեր Մկրտչյանի թոռնուհի Իռեն Տերտերյանը թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշ է հանձնել, այդ թվում նաև՝ Ֆրունզի խամաճիկ տիկնիկը և հայտնի տակառիկը:
«Ֆրունզը սիրում էր ասել. «Մեկ սերունդը բավական չէ ինձ արժևորելու համար, կգան բազում սերունդներ, որ կկարողանան ինձ հասկանալ»:Ժամանակը հենց դա է ցույց տալիս: Ուրիշ էր Ֆրունզը ՝ մեծ հայրենսեր: Ինչո՞ւ նա չգնաց երկրից, երբ այդ հնարավորությունն ուներ, որովհետև սիրում էր իր հայրենիքը, թեև նրան մեծ սիրով կընդունեին ինչպես Ֆրանսիայում, կամ ԱՄՆ-ում, այնպես էլ մյուս երկրներում»,-ասում է թանգարանի տնօրենը:
1930-ականներին, Ֆրունզիկի լույս աշխարհ գալու ժամանակահատվածում, շատ մոդայիկ էր երեխաներին հայտնի զորավարների անուններով կնքելը, բայց երբ նա մեծանում և Մարտիրոս Սարյանից իմանում, որ Ֆրունզ անունով զորավարը ծանր պահերին թուրքերին զենք ու զինամթերք է մատակարարել, հրաժարվում է իր անունից՝ իրեն անվանելով Մհեր՝ Միհր Աստծո պատվին: Բայց քանի որ մինչ այդ ինքն արդեն իսկ մի շարք ֆիլմերում նկարահանվել էր ու ժողովրդական սեր ու հարգանք էր վայելում, ժողովրդի մեջ նա այդպես էլ մինչև վերջ մնաց Ֆրունզ:
Թանգարանն այսօր այցելուների պակաս չի զգում: Երբեմն շատերը Գյումրի գալիս են հենց որպես Մհեր Մկրտչյանի ծննդավայր: Այնպես, ինչպես Ֆրունզն էր սիրում անել՝ գալիս էր Գյումրի լիցքավարվում ու նորից հետ վերադառնում Երևան:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42