Իրաքի վարչապետն ու զինված ուժերի գլխավոր հրամանատարը կիրակի վաղ առավոտյան պաշտոնապես հայտարարեց Իրաքի Նեյնավա նահանգի կենտրոնից դեպի արևմուտք 50կմ հեռավորության վրա գտնվող և ԻԼԻՊ-ի կողմից զավթված Թալաըֆար քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Հեյդար Ալ-Էբադին կիրակի վաղ առավոտյան մի հաղորդագրությամբ հայտարարեց Թալաըֆար թուրքմենաբնակ քաղաքի ազատագրման նպատակով ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի դեմ պայքարի մեկ այլ փուլի մեկնարկի մասին: Նա նշեց. «Թալաըֆարի դգործողությունը մեկնարկել է մի քանի առանցքներից և մինչև Իրաքում ԻԼԻՊ-ի վերջնական պարտությունը պատերազմը շարունակվելու է»:
Իրաքի վարչապետն ու զինված ուժերի գլխավոր հրամանատարն այս հաղորդագրության մեջ խոսքն ուղղելով Թալաըֆարի ազատագրման գործողությանը մասնակցող ուժերին, նշեց. «Բոլորը սպասում են ահաբեկիչների դեմ ձեր հաղթանակին»:
Ալ-Էբադիի ընդգծմամբ, Իրաքի զինված ուժերի այս գործողությանը մասնակցում են բանակի, Ալ-Հաշդ Ալ-Շաըբիի, ֆեդերալ ոստիկանության և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության ուժերը:
Թալաըֆարն այն քաղաքներից էր, որոնք 2014 թվականի հունիսին իրաքցի քրդերի փիշմերգե ուժերի նահանջից հետո զավթվեցին ԻԼԻՊ-ի կողմից: Անցած աշնանը սկսված Մոսուլի ազատագրման գործողության առաջին փուլում Թալաըֆարը հայտնվեց Ալ-Հաշդ Ալ-Շաըբիի ուժերի պաշարման մեջ, ինչը մինչև այսօր շարունակվում է:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01