ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների հարաճող ընթացքը ցույց է տալիս, որ Թեհրանի և Երևանի պետայերը վճռակամ են օգտվել ներդրումային ու համագործակցային հնարավորություններից:
Օգոստոսի 17-ին Իրանի և Հայաստանի Ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունն ամրագրվեց հուշագրով: Հուշագիրը ստորագրվել է ԻԻՀ նախագահի խորհրդական և Իրանի առևտրի և տնտեսական ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար ՝ Աքբար Թորքանի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից: Հուշագիրը ստորագրվել է Իրանի առևտրի ու մասնավորապես տնտեսական ազատ գոտիների և հատկապես Արաքսի ազատ գոտու և Հայաստանի Մեղրիի ազատ գոտու միջև համագործակցության ընդլայնման համատեքստում: Մեղրիի ազատ գոտին գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում ՝ Արաքս գետի հարևանությամբ Իրան-Հայաստան սահմանագծում:
Համաձայնագրի ստորագրումը նպաստելու է առևտրա-տնտեսական հարաբերությունների , նաև Մեղրիի ազատ գոտի գազի փոխանակման և համատեղ ներդրումային ծրագրերի ու արդյունաբերության ոլորտում համատեղ գործարանների կառուցման դաշտում նոր հնարավորությունների ստեղծմանը : Համագործակցության նման բարձր մակարդակը կարող է ենթահող պատրաստել համատեղ ընկերություններ հիմնելու համար: Դա նաև խթանելու է ԱՊՀ երկրների հետ Իրանի առևտրական հարաբերությունների զարգացումը: Հայաստանը հանքային նյութերի ՝ մասնավորապես պղնձի մեծ պաշարներ ունի: Ուստի Իրանը ցանկանում է Հայաստանի պղձնաքարի օգնությամբ, միասնաբար ստանալ պղնձի արտադրանքներ: Այդ շրջանակում, հաշվի առնելով առևտրի ազատ գոտում համատեղ գործարանների կառուցման նշանակությունը, կողմերը բանակցություններ են սկսել պղնձի համատեղ գործարան կառուցելու համար: Երկու երկրի միջև համագործակցության ընդլայնումն արդյունավորվելու է Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջան համատեղ արտադրած ապրանքների արտահանմամբ: Հայաստանը հանդիսանում է Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ-ի միակ անդամը: Իրանի և Հայաստանի ընդհանուր նպատակը ՝ համատեղ ներդրումների հնարավորություն ստեղծելու նպատակով երկկողմ ու տարածաշրջանային հնարավորություններից օգտվելը: Այդ տեսանկյունից, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ին Իրանի միացումը կարող է խթանել անդամ երկրների միջև էներգետիկայի ոլորտի համագործակցությունները խորացումը: ԵԱՏՄ-ն մշակել է Իրանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության համապարփակ ծրագիրը:
ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, վերջերս Թեհրան կատարած այցի շրջանակում Իրանի նախագահի հետ ունեցած հանդիպմանը, ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ընդլայնել տնտեսական, մասնավորապես էներգետիկայի, առևտրի ու տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցությունն : ՀՀ նախագահի ասածով, պաշտոնական Երևանը պատրաստ է նոր ՝ ավելի բարձր հանգրվանի հասցնել երկու երկրների միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակը: Իրանը և Հայաստանը զբոսաշրջության, ապրանքի տարանցման, մշակութային ու տնտեսական տարբեր ոլորտներում, նաև ազատ գոտիներում համագործակցության ու ներդրումային ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն ունեն: Ոլորտներ, որոնց ակտիվացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: հաշվի առնելով Իրան - Հայաստան զարգացող հարաբերությունների գործընթացը, կարելի է ասել, որ երկու երկրի պետայրերի աշխատանքային օրակարգում է Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման ուղեքարտեզի իրականացումը:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56