«ԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում մշակութային ոլորտների պահպանումը, տարածումը և հանրահռչակումը: Այն նաև աշխատատեղեր կստեղծի տեղացի մասնագետների համար և կօգնի կանխել արտագաղթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը:
«Այս ծրագրով ուզում ենք բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային կենտրոնները: Ուզում ենք երեխաներին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին, և այդ մշակույթով դառնալ ամուր, կուռ ժողովուրդ: «ԱՐԱՐ»-ի մասնագետները մեր մշակութային կյանքը թարմացնող հերոսներն են լինելու»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելել՝ վստահ է, որ ծրագիրը հաջողություն է ունենալու: Կարևորագույն ծրագրի սկիզբն ազդարարվել է Բերդավանից:
«Ծրագիրը ենթադրում է մշակույթի պահպանում, տարածում, զարգացում և հանրահռչակում տեղի մասնագետների ուժերով: Բերդավանում արդեն գտել ենք երկու մասնագետի՝ նկարչության և երգի, որոնք պատրաստելու են երեխաների խումբ: ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանագիր կկնքի մասնագետների հետ, և երեխաները կսովորեն անվճար»,-ասել էՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանն ու հավելել, որ ծրագրի նպատակը միայն մշակույթի պահպանումը չէ, այլ նաև մասնագետների արտագաղթի կանխումը:
Նրա խոսքով՝ կփորձեն Հայաստանի բոլոր համայնքները ներգրավել ծրագրի մեջ: Արդեն իսկ ներգրավված են Ուրցաձորը, Արզականը, Հացիկը, Դվինը և այլ համայնքներ:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42