Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Ինտերպոլի միջոցով Գերմանիայի քաղաքացի, գրող Դողան Աքհանլըին Իսպանիայում ձերբակալելու Թուրքիայի քայլը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մերկելը մասնավորապես ասել է. «Այդ քայլը ճիշտ չէր, և ես շատ ուրախ եմ, որր Իսպանիան Աքհանլըին ազատ է արձակել: Ինտերպոլի նման միջազգային կառույցները չպետք է չարաշահվեն նմանատիպ նպատակների համար»:
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Դողան Աքհանլըի միջադեպը, ցավոք, բազմաթիվ նմանատիպ դեպքերից միայն մեկն է:
«Դա է պատճառը, որ մենք կարճ ժամանակ առաջ մեծապես փոխեցինք Անկարայի նկատմամբ մեր քաղաքականությունը: Էրդողանի այս քայլերը անընդունելի են», - հավելել է Մերկելը:
Նախորդ շաբաթ Դողան Աքհանլըն Թուրքիայի պահանջով ձերբակալվել էր Իսպանիայի Գրանադա քաղաքում. նրա վերաբերյալ Ինտերպոլը ձերբակալման «կարմիր արտոնագիր» էր տվել:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իր իսպանացի պաշտոնակից Ալֆոնսո Դաստիսից խնդրել էր Աքհանլըին չարտահանձնել Թուրքիա, և գործընթացի մեջ ներառել նաև Գերմանիային:
Մադրիդի դատարանը 40-օրյա ժամկետ է նշանակել՝ ձերբակալվածի արտահանձնումը Թուրքիային հիմնավորելու համար: Այդ ընթացքում Աքհանլըն ազատության մեջ կլինի, բայց իրավունք չի ունենա լքել Իսպանիայի տարածքը: Բացի այդ, նա շաբաթական մեկ անգամ պետք է ներկայանա ոստիկանություն:
Թուրքիայում ծնված Դողան Աքհանլըն որպես քաղբանտարկյալ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո՝ 1990-ականների սկզբին փախել է Գերմանիա: 2010թ. հոր ծանր հիվանդության պատճառով Թուրքիա վերադարձած գրողը ձերբակալվել է հենց օդանավակայանում, ապա կալանավորվել:
Աքհանլըն մեղադրվում է 1989թ. մեկ մարդու սպանությամբ ավարտված մի կողոպուտի մասնակցության մեջ: Ապացույցների բացակայության պատճառով որոշ ժամանակ անց ազատ արձակված Աքհանլըի նկատմամբ ավելի ուշ ցմահ բանտարկության պահանջով նոր քրեական գործ է հարուցվել:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44