Երևանի քաղաքապետարանում օգոստոսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով 2017-2018 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, առանձնացնել առկա խնդիրները և սեղմ ժամկետում դրանց լուծում տալ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում նորերով փոխարինվել են մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչի հետ կապված հանձնարարվել է ՀՀ պետական դրոշներով ապահովել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մասնավոր հանրակրթական և արտադպրոցական հաստատությունները:
Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի տրանսպորտի վարչությանը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-30-ը, ավանդույթի համաձայն, իրականացնել «Անվտանգ երթևեկության միամսյակ» համալիր ծրագիրը և կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն:
Հաշվի առնելով սեպտեմբերի առաջին օրերին տրանսպորտի հատկապես ծանրաբեռնված աշխատանքը՝ տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու և քաղաքացիների պատշաճ փոխադրումներ իրականացնելու նպատակով:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47