Ադրենալինի սիրահարներն արդեն լավ գիտեն Հայաստանի գողտրիկ անկյունում՝ Ենոքավանում, գտնվող «Յելլ էքսթրիմ պարկ»-ի մասին, որը հայտնի է իր զիպլայններով. «Յելլում» գործում է 5 զիպլայն՝ ճոպանագիծ՝ 135մ, 200մ, 268մ, 375մ եւ 750մ երկարությամբ: Առաջիկայում նախատեսվում է Ենոքավանում կառուցել նաև աշխարհի ամենաերկար զիպլայնը, որ կլինի մոտ 2770 մետր: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը: Իսկ լրագրողների հետ հանդիպման պատճառը «Յելլ էքսթրիմ պարկ»-ի ծննդյան երկրորդ տարեդարձն էր, որին որին մասնակցեցին հարյուրավոր հյուրեր Հայաստանից և դրսից, ինչպես նաև Արամ Mp3-ին, «Նեմրա» ռոք խումբը իրենց խենթ կատարումներով և պարային ռիթմերով, Հայկ Պետրոսյանը «Սթենդ ափ» քոմեդի շոուով, DJ Beatman-ը, իսկ միջոցառումը վարեց Արսեն Գրիգորյանը:
Խոսելով սպասված աշխարհի ամենաերկար զիպլայնի մասին` «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի գլխավոր ճարտարապետ Դերիկ Գրիգորյանն ասաց.
«Մենք ունենք երկու տեսակի խնդիրներ. առաջինը ինժեներական տեսակի խնդիրներն են, որ գոյություն ունեն, մյուսը՝ visibility study-ն է, որը տեղանքի ընտրելու գործընթացն է: Այն բավականաչափ բարդ գործ է: Երբ ընտրում ենք երկու կետը, դրանք պետք է միացնենք իրար, այնուհետև անհրաժեշտ է տեսնել այդ տվյալները համապատասխանում են, թե ոչ: Այսինքն պետք է տեսնենք այդ նախագիծը: Նախագիծը սկզբում վիրտուալ է իրականացվում, տեսնում ենք ստացվում է, թե ոչ: Չստացվելու դեպքում նորից ենք փորձարկում: Այս կետը, որը հիմա տեսնում ենք և ուր գտնվում ենք, չորրորդն է, որտեղ իրականցրել են այս բոլոր փուլերը: Այդ ընթացքում համագործակցել ենք և´ տեղական ինժեներական ընկերությունների, և´ վրացական, և´ եվրոպական, այժմ արդեն նաև ամերիկյան ընկերությունների հետ»:
Ադրենալինի սիրահարները մինչ ամենաերկար զիպլայնի ստեղծումը դեռ լիարժեք վայելում են «Յելլ էքսթրիմ պարկ»-ի ներկայիս ծառայությունները՝ Յելլն այս տարի ունի այցելուների 300 տոկոս աճ:
«Լավ աշխատելու դեպքում մեր մեկ տարվա այցելուների թիվը կհասնի 15 հազարի,բայց մարթեթինգի բաժինն իր առաջ դնելու է խնդիր՝ այդ թիվը հասցնել մինչեւ 30 հազարի:: Այս տարի չորս ժայռամագլցման կետ ենք կառուցել և հետագայում կփորձենք նաև ժայռամագլցման փառատոն անցկացնել»,-ասաց համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:
Որքան ավելանում են նոր ծրագրերը, այնքան նոր աշխատատեղեր են ստեղծվում «Յելլ էքսթրիմ պարկ»-ում:
«Մենք արդեն շուկա ենք ստեղծել և միայն ուրախ ենք, որ Հայաստանում բացի մեզանից այլ զիփյալներ ևս կառուցվում են, և զարգանում են նաև այլ տարածքներ: Սկսելով զիփլայնով, աստիճանաբար ընդլայնեցինք մեր ծառայությունները: Փորձեցինք ցույց տալ, որ հնարավոր է ստեղծել աշխատանք այնտեղ, որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ: Այս ընթացքում շատ փոփոխություններ ենք իրականացրել պարկի ներսում. զիփլայնի տարածքում բարելավվել են արահետներ, ավելացվել են առաջին բուժօգնության տուփեր, և շուտով նաև կշահագործվեն գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծեր: Եվ իհարկե, նախաձեռնեցինք մեգա պրոյեկտ՝ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը»,-նշեց Տիգրան Չիբուխչյանը:
Նշենք, որ զիպլայնով թչիքն իրակաացնելու գործում հյուրերին օգնում են արդեն փորձառու և իրենց գործի վարպետ աշխատակիցներ, և Ձեզնից միայն մնում է հաղթահարել վախն ու վայելել թռիչքը:
Արմինե Բրսոյան








16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47