Հայաստանը վաղը Ռուսաստանի Դաշնությունում «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին մասնակցելու է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Պաշտպանության նախարարության այլ կառույցներից ներկայացուցիչների և Հայաստանում զենքի արտադրությամբ զբաղվող ռազմաարդյունաբերական մի շարք ընկերությունների մակարդակով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես մանրամասնում է «Ազատություն» ռադիոկայանը, Մոսկվայում «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։
Ընդ որում՝ պոտենցիալ գնորդներին C-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։
Հաղորդվում է նաև, որ C-500-ը կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում՝ նաև ամերիկյան թռչող սարքերը. այն C-400 զենիթահրթիռային համակարգի նորացված տարբերակն է։
Ի պատասխան հարցի, թե այս ցուցահանդեսում զինատեսակների ձեռքբերման առումով ի՞նչ հավակնություններ ունի Հայաստանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանը պարբերաբար ուսումնասիրում է զենքի շուկան, սակայն այդ մանրամասները չեն հաղորդվում»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47