«ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է: Ա. Ս.-ն հայտնել է, որ իր հոր ծանոթը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ. ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Ապա հայրը՝ որպես կաշառք, դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10 հազար դոլար գումար, որից, ինչպես հետագայում պարզվել է, Ա. Ա.-ն 3 հազարն իրեն է վերցրել, մնացած 7 հազարը փոխանցել է դատավորին:
Մենք տեղեկացանք, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է: Դատական համակարգում զարմացած են այս պատմությունից, քանի որ այստեղ «մեծ կալիբրի գործեր չեն քննվում, մանր-մունր բաներ են, որոնց հանգուցալուծման համար էլ մեծ գումարներ չեն տա»: Արգիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դատավորի օգնական: Ապա փաստաբան է եղել, աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է աշխատում Շենգավիթում: Վերջինիս քույրն էլ դատավոր Գայանե Մազմանյանն է՝ Կենտրոնի դատարանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44