«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը տեղեկացավ, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին հունվարին: Ընկերության կանոնադրական կապիտալը 174 միլիոն 750 հազար դրամ է: 1996 թվականից ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր Սերգո Կարապետյանը, իսկ 2011 թվականից վերջինիս որդին՝ Վաչագան Կարապետյանը: 2017 թվականի հուլիսի 26-ին ընկերության հասցեն փոփոխվել է, որն արտացոլվել է նաև կանոնադրության մեջ: Իրավաբանական անձանց ռեգիստրից մեզ տեղեկացրեցին, որ ԲԲԸ-ների բաժնետերերի ռեեստրն իրենք չեն վարում, այդ իսկ պատճառով էլ բաժնետիրոջ մասին տեղեկատվությունը հասանելի չէ նույնիսկ վճարում կատարելու դեպքում:
Տեղեկությունը փորձեցինք ստուգել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ից, որտեղից հայտնեցին, որ բաժնետերերի փոփոխություն տեղի չի ունեցել: «Մեր բաժնետերերի ցուցակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- փոխանցեց ընկերության ներկայացուցիչը: Հարցին, թե բաժնետերերի փոփոխման վերաբերյալ բանակցություններ այժմ չե՞ն ընթանում, գործարանից պատասխանեցին. «Ոչ, ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56