«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել:
Կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արձագանքելով տեղեկությանը, armtimes.com-ին ասաց, որ դա եղել է ոչ թե նորածնի, այլ պտղի ներարգանդային մահ: «Մոր մոտ առաջացել է ընկերքի տոտալ` լրիվ, անջատում, պտուղը լավ չի շնչել: Բարեբախտաբար, հասցրեցինք մոր կյանքը փրկել: Պտուղն այդ տոտալ անջատման հետեւանքով եղել է շնչահեղձ: Ընկերքի լրիվ անջատումն է պատճառը, որ միակ լուծում համարվել է կեսարյան հատումը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երեխային կորցրած կնոջ հարազատների համար անհասկանալի է եղել, թե ինչու է որոշվել կեսարյան հատում անել:
Ինչ վերաբերում է ընկերքի անջատման պատճառին, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ընկերքի անջատման պատճառն ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է: Դա համարվում է համար մեկ պրոբլեմը ծննդօգնության մեջ: Պատճառներից կարող են լինել ընկերքի անբավարարությունը, ընկերք-արգանդային անբավարարությունը, բորբոքային պրոցեսները, իմունանբավարարությունը, հորմոնալ խանգարումները եւ այլն: Միանշանակ պատճառ չկա: Այսօր Հայաստանում բավական շատ է տարածված ընկերքի անջատումը հղիության ժամանակ` մասնակի կամ լրիվ: Այնպես որ, դա եզակի դեպք չէ»,- նշեց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:
Ինչ վերաբերում է այդ խնդիրը կանխատեսել ու կանխելու մասին հարցին, նա պատասխանեց. «Հղիության ժամանակ, երբ լինում է, գալիս են հետազոտության, ախտորոշում, բուժում ենք: Բայց, երբ որ ծննդաբերության ժամանակ կինը ցավ է տալիս, դա հանկարծակի է առաջանում»:
Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում չծնված երեխայի հարազատների մեղադրանքները` ուղղված բժշկին` ասելով, որ նա մեր հանրապետությունում ճանաչված գիտությունների դոկտոր է, շատ բարձր կարգի մասնագետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55