Այս պահին ստեղծել ենք որոշակի հարթակ, որտեղ վերլուծության հաշվին փորձում ենք օրենքի դաշտում աշխատող բիզնեսին շատ չանհանգստացնել, որպեսզի հասցեական գնանք այնտեղ, որը դեռ չի մտել խաղի կանոնների մեջ: Այս մասին, օգոստոսի 21-ին, Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարկային համակարգի բարեփոխումներին.
«Հարկային համակարգի բարեփոխումը կամ ուրվագիծը հետեւյալն է. մաքսիմալ թափանցիկ ու հասկանալի խաղի կանոններ դնել բիզնեսի բոլոր մասնակիցների համար, նվազագույնի հասցնել չինովնիկի հետ շփումը, բոլոր կանոնները, որով բիզնեսը շփվելու է հարկայինի հետ, լինեն շատ հասկանալի եւ պարզ:
Այդ պատճառով կառուցվածքը շատ մեծ փոփոխության է ենթարկվել, կրճատվել է, վարձավճարման համակարգը որոշակի առումով փոխվել է, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն, վարչարարարությունը շատ կտրուկ փոխվել է. նշանակում է դա, որ մենք բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե ոչ»,-ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով, այս պահին ստեղծել են որոշակի հարթակ, որտեղ վերլուծության հաշվին փորձում ենք օրենքի դաշտում աշխատող բիզնեսին շատ չանհանգստացնել, որպեսզի հասցեական գնանք այնտեղ, որը դեռ չի մտել խաղի կանոնների մեջ. «Ես ավելի քան վստահ եմ, որ այն կանոնները, որոնք ձեւավորելու ենք, այն կարգապահությունը սեփական մուտքերի, որը մենք այսօր նկատում ենք, բերելու է նրան, որ բիզնեսը ամեն հաջորդ օրն ավելի քիչ է զգալու այս ոլորտից, քան նախկինում»,-ամփոփել է իր խոսքը Կարեն Կարապետյանը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02