Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի 60 համայնքներում, այդ թվում Լոռու մարզի՝ հանքարդյունաբերողների ուշադրության տակ հայտնված Արդվիում գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր է սկսել։ Ծրագրի համակարգող Արման Վալեսյանն «Ազատությանն» ասաց՝ ընտրել են մաքուր օդ, անաղարտ բնություն և հուշարձաններ ունեցող համայնքները։
Պատասխանատուների հաշվարկներով՝ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր գյուղում մինչև 100 մարդ կարող է աշխատատեղ ձեռք բերել ու եկամտի այլընտրանքային աղբուր ունենալ։ Արդվին էկոտուրիզմի ամենամեծ ներուժ ունեցող համայնքներից է, ասում է Արման Վալեսյանը։
«Քանի որ ինքը ունի շատ գեղեցիկ բնություն, մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվում են այնպես, ոնց զբաղվել են իրենց պապերը՝ ոչ մի քիմիական բան չի օգտագործվում էդ տարածքներում, ջուրը գալիս է սարերից։ Էդ ամեն ինչը թույլ էր տալիս, որ մենք մտածենք, որ այ էստեղ կարելի է էկոլոգիապես մաքուր պրոդուկտներ ու էկոտուրիզմ զարգացնել»,- ասում է համակարգողը։
ՄԱԿ-ի ծրագիրն արդեն պլանավորման փուլում է։ Մասնագետներն ուսումնասիրում են ենթակառուցվածքները։ Արդվիում նախատեսում են առաջին հերթին դեպի սար բարձրացող քայլարշավի արահետ և հյուրատներ կառուցել, ինֆորմացիոն կենտրոն, սննդի կետեր ստեղծել։ Ըստ Վալեսյանի, դեռ անհրաժեշտ ներդրումների կոնկրետ հաշվարկներ չկան, բայց ՄԱԿ-ը պատրաստ է գումարի 60 տոկոսը ներդնել, մյուս 40 տոկոսի համար էլ մասնավոր ընկերություններ գտնել:
«Հույս ունենք, որ երիտասարդությանը հետ կբերենք գյուղ, որովհետև հիմնականում գաղթում են դեպի Ուկրաինա, Ռուսաստան: Իրենց ուզում ենք շահագրգռենք, որ մնան։ Մեր աշխատանքի բնույթը նաև այդ է՝ մարդկանց օգնենք, որ տեղում փող աշխատեն, չգնան: Հույս ունենք, որ ավելի շատ մարդ կներգրավենք»,- ասում է Արման Վալեսյանը։
Քայլարշավի արահետն, ի դեպ, նախատեսվում է կառուցել այն սարի վրա, որտեղ «Միռամ» ընկերությունը փորձում է ոսկի արդյունահանել։ Ընկերությունը, հիշեցնենք, համապատասխան հայտ է ներկայացրել բնապահպանության նախարարություն, այնտեղ դա քննարկել են, հետո էլ գյուղում հանրային լսում կազմակերպել գյուղում: Բնակիչները, սակայն, միահմուռ մերժել են այդ առաջարկը: Համայնքի ավագանին էլ մերժել էր մինչ այդ անհայտ կազմակերպությանը երկրաբանական ուսումնասիրությունների համար հատկացնել գյուղատնտեսական նշանակության իրենց հողերը։
Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց, որ այս պահին հանքին վերաբերող գործընթացները դադարեցված են այն պատճառով, որ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են։
Մինչ բնապահպանության նախարարությունը սպասում է, որ «Միռամ» ընկերությունը թարմացնի փաստաթղթերը, զբոսաշրջության ոլորտում լուրջ ներդրումների պատրաստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը սկսել է երկմտել՝ թողնե՞լ Արդվին գյուղական տուրիզմի զարգացման իրենց ծրագրում, թե՞ ոչ։
azatutyun.am
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02