Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան կողմի որոշումը Ռուսաստանում ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրման սառեցման մասին, փորձ է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում սերմանել դժգոհություններ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ:
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս որոշման ամերիկյան հեղինակները փորձել են Ռուսաստանի քաղաքացիների մոտ հերթական անգամ թյուր կարծիք ստեղծել Ռուսաստանի իշխանությունների գործունեության մասին: Դա շատ հայտնի գործելաոճ է, որը բնորոշ է նրանց, ովքեր կազմակերպում են գունավոր հեղափոխություններ, և դա Օբամայի վարչակազմի գործունեության իներցիան է»,- հայտարարել է արտգործնախարար Լավրովը:
Լավրովը խոսել է Եգիպտոսի արտգործնախարարի հետ միասնական մամլո ասուլիսի ժամանակ Մոսկվայում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան կողմի որոշումներին միայն դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո:
«Ինչ վերաբերվում է մեր արձագանքին, ինչպես ասել եմ, անհրաժեշտ է խորը ուսումնասիրել որոշումները, որոնք ընդունել է ամերիկյան կողմը: Մենք կորոշենք, ինչպես արձագանքել: Կարող եմ հավաստիացնել սակայն, որ մեր զայրույթը Ամերիկայի քաղաքացիների դեմ ուղղված չի լինի»,- ընդգծել է Լավրովը:
Ի պատասխան Մոսկվայի պահանջին նվազեցնելու դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում՝ Վաշինգտոնը որոշել է զգալի կերպով նվազեցնել հյուպատոսական ծառայությունները, հատկապես վիզաների տրամադրման հարցում: Արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը սառեցվում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը, իսկ սեպտեմբերի 1-ից այն կվերսկսվի միայն Մոսկվայի հյուպատոսարանում: Սանկ-Պետերբուրգի, Վլադիվոստոկի և Եկատերինբուրգի հյուպատոսությունների գործունեությունը կմնա սառեցված անորոշ ժամանակով: Դրա մասին տեղեկացնում է Ռուսասատանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում տեղադրված հայտարարությունը, ուր ընդգծվում է, որ փոփոխությունները կապված են Ռուսաստանի իշխանությունների պահանջի հետ՝ դեսպանության անձնակազմի կրճատման վերաբերյալ:
Խնդրին բացասաբար արձագանքում եմ նաև Ռուսաստանի հասարակ քաղաքացիները:
«Կարծում եմ սա անհեթեթություն է: Ինչո՞ւ սովորական մարդիկ պետք է տառապեն երկրների միջև հարաբերությունների լարումից», ասում է մասնագիտությամբ բժիշկ Ինան:
Բացի այդ, սպասվում է, որ անձնակազմի կրճատման արդյունքում Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր աշխատում էին ԱՄՆ-ի դեսպանատանը, կդառնան գործազուրկ:
19:33
18:42
18:25
18:02
17:57
17:42
17:38
17:21
17:03
16:51
16:42
16:35
16:26
16:06
15:52
15:36
15:29
15:12
14:58
14:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02