Beeline-ը տեղեկացնում է EasyPay վճարման տերմինալների միջոցով ծառայություններին միանալու նոր հնարավորության գործարկման մասին:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տերմինալի գլխավոր մենյու բաժնում ընտրել Beeline բաժինը, մուտքագրել հեռախոսահամարը, որի համար միացվելու է ծառայությունը, ընտրել ծառայությունը եւ հետեւել համակարգի ցուցումներին:
«Հարմարությունը եւ պարզությունը Beeline-ի համար շատ կարեւոր են: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ ոչ միայն մեր ուժերով, այլ նաեւ համագործակցելով այլ ընկերությունների հետ: Մեզ համար հաճելի է, որ այժմ կարող ենք հաճախորդներին առաջարկել միանալ մեր ծառայություններին EasyPay տերմինալների միջոցով ամբողջ Հայաստանի տարածքում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ EasyPay տերմինալների միջոցով առաջարկվող ծառայությունների ցանկը ներառում է Beeline բջջային կապի եւ բջջային ինտերետի գործող ծառայությունների գրեթե ամբողջ ցանկը: Բաժանորդը տերմինալի մենյու բաժնում տեսնում է տեղեկատվություն իր սակագնային փաթեթի համար հասանելի ծառայությունների վերաբերյալ: Մասնավորապես, Beeline-ի հաճախորդները EasyPay վճարման տերմինալի միջոցով կարող են վճարել եւ միանալ բջջայի կապի ցանկացած ծառայության, օրինակ Mega, Regular, Premium, Forsage ամսական ինտերնետ ծառայություններին, ինչպես նաեւ «Զրուցենք», «Կողք կողքի», «Ռուսաստանյան» ձայնային ծառայություններին եւ այլն։
Հայաստանի տարածքում այս պահին աշխատում է ավելի քան 500 EasyPay տերմինալ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, ուղարկելով հաղորդագություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
Աղբյուռը` news.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34