ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:
Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այն այսուհետ եւս կլինի արդյունավետ:
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում եւ կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, եւ թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրի»,- ասել է Աշոտ Մանուկյանը։
Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։ Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք կարող ենք խոսել առաջընթացի եւ հաջորդող քայլերի մասին»,- ասել է Բանկի տարածաշրջանային տնօրենը:
Զրուցակիցներն անդրարձել են նաեւ ծրագրերի իրականացման ընթացքին,
ժամկետներին եւ ըստ փուլերի դրանց իրականացման հնարավորություններին:
Օլաֆ Զիմելկան պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու համար:
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58