ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձևավորվել են բարեկամական խմբերը, և ինքը շարունակելու է գլխավորել Արգենտինայի հետ բարեկամական խումբը, որը պատկառելի կազմ ունի:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դեսպանի շահագրգիռ գործունեությունը հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման և խորացման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահը, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ընդգծել է միջազգային կառույցներում բարեկամ երկրների համագործակցության նշանակությունը:
Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ նախորդ դարասկզբին ապաստան տալով հայերին՝ Արգենտինան դարձել է նրանց երկրորդ հայրենիքը և հետագայում վճռական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թևակոխում է նոր փուլ՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարի փուլը:
Բարձր գնահատելով Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է և մերժում է ռազմական ցանկացած լուծում:
Էդուարդ Շարմազանովը, կարևորելով փոխայցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, իր արգենտինացի գործընկերներին հրավիրել է Հայաստան:
Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել խորհրդարանական համագործակցության դերը բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը նշել է, որ պետք է օգտագործել խորհրդարանական բոլոր ձևաչափերը՝ հարաբերությունների համակողմանի զարգացման համար: Դեսպանի խոսքով՝ հայկական համայնքի ներկայությունն Արգենտինայում իր ազդեցությունն է ունեցել երկու երկրների բարեկամության կայացման և կապերի խորացման գործում:
Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, և դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
10:45
10:19
10:03
13:03
18:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03